00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ խոսափողը միացրած է, կամ ուղիղ եթերի վտանգավոր կողմը

© Photo : press office of the Prime Minister of RAВидеообращение премьер-министра Никола Пашиняна
Видеообращение премьер-министра Никола Пашиняна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Աշխարհը չքանդվեց, երբ ուղիղ եթերում ցուցադրեցին Հայաստանի վարչապետին, որը դեռ նոր էր պատրաստվում ելույթ ունենալ և գաղափար էլ չուներ, որ իրեն արդեն ցույց են տալիս։
Երբ խոսափողը միացրած է, կամ ուղիղ եթերի վտանգավոր կողմը

Բացեք «Յութուբը» և բազմաթիվ տեսանյութեր կգտնեք, երբ, օրինակ, հաղորդավարը ուղիղ եթերում կարդում է վերջին լուրերը և հանկարծ նրա գլխին է ընկնում լուսարձակը, կամ տաղավարում լուրջ քաղաքական զրույց է ընթանում և այդ պահին որտեղից որտեղ տեսախցիկների առջև է հայտնվում կատուն։ Էլ չեմ ուզում սեփական փորձս պատմել, երբ մի անգամ ուղիղ եթերում փորձում էի պայքարել մի հսկա ճանճի դեմ, որն անընդհատ ուզում էր նստել հյուրիս ճակատին։ 

Премьер-министр Никол Пашинян провел совещание в связи  с гибелью военнослужащих (17 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս են Փաշինյանի ուղերձի տեխնիկական փորձի կադրերը հայտնվել համացանցում․ ո՞վ է մեղավոր

Շատ ավելի լուրջ դեպքեր են եղել աշխարհում։ Սառը պատերազմի տարիներն էին, 1984 թվականի օգուստոսին Ամերիկայի այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանը պատրաստվում էր իր հերթական ռադիոուղերձում դիմել հայրենակիցներին կրթության հետ կապված ինչ-որ հարցով։ Փորձելով ձայնը և ենթադրաբար տեղյակ չլինելով, որ ինքն արդեն ուղիղ եթերում է, նախագահն էսպիսի բան ասաց. «Հայրենակիցներ, ուրախ եմ հաղորդելու, որ այսօր  հրամանագիր եմ ստորագրել, որով Խորհրդային միությունը օրենքից դուրս է ճանաչվում ընդմիշտ։ Եվ մեր կողմից ձեռնարկված հրթիռակոծումը կսկսվի 5 րոպեից»։

Այս կատակը շատ լայն քննարկման առարկա դարձավ։ Խորհրդային միության գլխավոր լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որում ասված էր. «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարելու, որ Խորհրդային միությունում դատապարտում են ԱՄՆ-ի նախագահի աննախադեպ թշնամական հայտարարությունը։ Նման վարքագիծն անհամատեղելի է այն բարձր պատասխանատվության հետ, որը կրում են հատկապես այն պետությունների ղեկավարները, որոնք միջուկային զենք ունեն»։

Ովքեր ու ինչու են հիասթափվել ՀՀ նոր իշխանությունից. Փաշինյանը բացեց փակագծերը

Մինչև այժմ էլ վերլուծաբանները վիճում են՝ արդյո՞ք Ռեյգանը, որը ժամանակին երկար տարիներ ռադիոյում էր աշխատել,  իրոք չէր հասկանում, որ ուղիղ եթերում է, թե դիտմամբ էր նման բան ասել, քանզի մի քանի ամսից՝ նոյեմբերին մտադիր էր վերընտրվել և ուզում էր ընտրողներին ցուցադրել իր անզիջում վերաբերմունքը Խորհրդային միության նկատմամբ։ Հավանաբար, այդպես էլ չենք ստանա այս հարցի պատասխանը, քանզի Ռեյգանը մահացավ ավելի քան 15 տարի առաջ։

Премьер-министр Никол Пашинян посетил Общественное телевидение Армении (19 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը. Հանրայինի գործադիր տնօրենն ազատման դիմում է գրել

Որոշ դեպքերում անսպասելի ուղիղ եթերները անկեղծության պահեր են։ 1993 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջորը, չնկատելով, որ խոսափողն անջատված չէ, իր կառավարության երեք անդամներին սրիկաներ անվանեց։ Ավելին, ասաց, որ այդ երեքի հերն անիծելու է։ Համաձայնեք, այս դեպքում առնվազն մի դրական պահ կա՝ կառավարության որոշ անդամներ ուղիղ եթերում իմացան, թե իրականում իրենց մասին ինչ է մտածում վարչապետը։

Մեկ այլ օրինակ։ 1997 թվականին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ բոլորը սպասում էին Բիլ Քլիթոնի ժամանմանը, իսկ նա ուշանում էր։ Կանադայի վարչապետ Ժան Կրետյենը չհամբերեց ու ասաց. «Դե լավ, չկա-չկա Ամերիկայի նախագահը, եկեք առանց իրեն սկսենք։ Վերջապես ով է այդ նախագահը»։ Հեռուստանկերություններից մեկն այս ամենը ձայնագրել էր ու հետո եթեր հեռարձակել։ Թվում էր, թե սկանդալ է հասունանում, բայց Քլինթոնը ամեն ինչ շատ թեթև տարավ ու ասաց՝ «Հրավիրում եմ Կանադայի վարչապետին գոլֆ խաղալու, այնտեղ պարզ կդառնա, թե ով՝ ով է»։ 
Իսկ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը 2005 թվականին այսպես բնութագրեց անգլիական խոհանոցը. «Բրիտանացիներն ամենաանտանելի խոհանոցն ունեն, եթե, իհարկե, ֆիններին չհաշվենք»։ Էլի չգիտեր, որ խոսափողն անջատված չէր և բոլորն իր այս գնահատականը լսում են։

«Նա, ով  չարաշահել է «թավիշը», պետք է դուրս շպրտվի». Փաշինյան

Լավ, բա մենք՝ լրագրողներս, ինչ ասենք, երբ մի հազար անգամ արձանագրել ենք տարբեր քաղաքական գործիչների մեր մասին հնչեցրած ամենաբացասական կարծիքները։ Երևի թե ամենահայտնի դեպքը պատահել է ուղիղ 20 տարի առաջ, երբ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ կրտսերը լրագրողներից մեկին «ավանակ» էր անվանել։ Ու երբ այդ ձայնագրությունը հայտնի էր դարձել հասարակությանը, նախագահը ոչ էլ ներողություն էր խնդրել, ասել էր՝ «Ես անկեղծ մարդ եմ և անկեղծ գնահատականներ եմ տալիս»։ 

Լրահոս
0