Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ

© Photo : press office of the Police of RAСотрудники правоохранительных органов сопровождают экстрадированного из Чехии Нарека Саргсяна в аэропорту "Звартноц"
Сотрудники правоохранительных органов сопровождают экстрадированного из Чехии Нарека Саргсяна в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Ապրիլի 7–ին Վերաքննիչ դատարանը մերժել էր առաջին ատյանի դատարանի` Սարգսյանի կալանավորման երկարաձգման որոշման դեմ իր բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Որոշումն այսօր ընդունել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։

Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան տեղեկությունը հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի բաժանից։

Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն ԱԱԾ–ում հարցաքննվել է. պաշտպանը մանրամասներ է հայտնել

Նշենք, որ ապրիլի 7–ին Վերաքննիչ դատարանը մերժել էր առաջին ատյանի դատարանի` Սարգսյանի կալանավորման երկարաձգման որոշման դեմ իր բողոքը։Հիշեցնենք, որ Չեխիայում Ֆրանկլին Գոնսալես ներկայացող Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել էր Հայաստան։

ՀՀ իրավապահներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այդ որոշմանը։

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբորորդին, կալանավորվեց

Նա մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала