00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի համար գազի գինը կիջնի՞. պատասխանում է Լավրովը

© Photo : Unsplash / KWON JUNHOԳազօջախ
Գազօջախ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերգեյ Լավրովը պատասխանել է հարցին, թե ինչու Ռուսաստանը գազի գինը չի նվազեցնում Եվրասիական տնտեսական միության երկրների համար, ինչն ավելի վաղ արել էր միավորման կազմում չընդգրկված մի շարք երկրների համար։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած մի շարք հարցերը, այդ թվում` գազի գնի վերաբերյալ, կլուծվեն դաշնակցային և ռազմավարական գործընկերության մակարդակում։

Նախարարը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, որը տեղի էր ունեցել ապրիլի 6-ին։ Փաշինյանը Պուտինի հետ զրույցից հետո ասել էր. «Հաշվի առնելով այս ճգնաժամային վիճակը` ակնկալում եմ, որ այդ թեմայի շուրջ կգանք ընդհանուր հայտարարի, ու ՌԴ նախագահը կմիջամտի, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշում կայացնել»։

«Երբ Հայաստանի և Բելառուսի համար գործող գինը շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, դա ընկալվում էր որպես իրողություն։ Եվ ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է»,- առցանց ռեժիմով անցկացված կլոր սեղանի ժամանակ ասել է Լավրովը։ 

Նախարարը նշել է, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան։ «Բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հասել է հիմա, կան ինչ-որ պայմանագրային պարտավորություններ»,– ասել է Լավրովը` պատասխանելով հարցին, թե ինչու Ռուսաստանը գազի գինը չի նվազեցնում Եվրասիական տնտեսական միության երկրների համար, ինչն ավելի վաղ արել էր միավորման մեջ չընդգրկված մի շարք երկրների համար։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Գազի գնի հարցում շատ բան կախված է հայ–ռուսական հարաբերությունների որակից. փորձագետ

Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիրների գների այսօրվա անկման պայմաններում պահպանվում են պայմանագրային պարտավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Բելառուսի համար։ Նա հիշեցրել է, որ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների սահմանված գինը շուկայականից ցածր էր:

ՌԴ արտգործնախարարը հաստատել է, որ Մոսկվան գազի գնի վերանայման վերաբերյալ առաջարկներ ստացել է:

«Համոզված եմ, որ դիմումների քննարկման ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են և՛ բելառուս գործընկերներից, և՛ հայ գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերությունները, իհարկե, հաշվի են առնվում։ Բայց երևի ճիշտ չէ այդ մասին հիշել միայն այն ժամանակ, երբ իրավիճակը դառնում է տրամագծորեն հակառակ այն իրավիճակին, որ կար երեք-չորս տարի առաջ», - ասել է ՌԴ արտգործնախարարը։

Նա հավելել է, որ գազի գները վերանայելու հարցում տրամաբանություն տեսնում է, բայց այդ դեպքում էլ պետք է տրամաբանական լինել մինչև վերջ։

Газовая конфорка - Sputnik Արմենիա
«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմին», որպեսզի վերանայեն գազի գինը` հաշվի առնելով համաշխարհային շուկայում գնի նվազման միտումը։

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։

Ընդ որում` Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ (հազար խորանարդ մետրի դիմաց) կամ մոտավորապես 290 դոլար:

«Գազպրոմ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիային» է պատկանում Հայաստանի գազատրանսպորտային ցանցը և աշխատում է ՀՀ ՀԾԿՀ սահմանած կանոններով։

Լրահոս
0