Միքայել Մինասյանին երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել. մանրամասներ

© Sputnik / Asatur YesayantsМикаел Минасян
Микаел Минасян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Sputnik Արմենիային լուրը հայտնեց նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը։

«Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար։ Արդեն իսկ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` հարցն այն է, որ Մինասյանն իր օրինական ծագում ունեցող գույքի վաճառքից ստացած օրինական եկամուտները փոխանցել է բանկային մի հաշվից մյուսին, ինչը վարույթն իրականացվող մարմնի կողմից դիտարկվել է որպես փողերի լվացում։ Բացի այդ, մի կազմակերպության աշխատակիցը, որին հանձնարարված է եղել կազմել և հանձնել Մինասյանի հայտարարագրերը, տեխնիկական վրիպակի հետևանքով մեկ գույքի վաճառքից ստացված եկամուտները ավել գումարով է հայտարարագրել։ Սա էլ դիտարկվել է որպես ապօրինի հարստացում։

Президент Серж Саргсян награждает медалью «За заслуги перед Отечеством» 2-ой степени Чрезвычайного и полномочного посла Армения в Святом Престоле Микаэла Минасяна (5 апреля 2019). Ватикан - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ չի ձերբակալվում Սերժ Սարգսյանը, և ի՞նչ է սպասվում նրա փեսային

Մակինյանի գնահատմամբ` իրենց համար զավեշտ է տեղի ունեցածը։ Ավելին, վարույթն իրականացնող մարմինն այնքան է սպասել, որ գործը մակագրվի հատուկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

«Կհանդիպենք». Սերժ Սարգսյանի փեսան գրառում է արել Facebook-ում

Հարցին, թե ի՞նչ շահագրգռվածություն կարող է լինել դատավորի նախընտրության հարցում, պաշտպանը պատասխանեց, որ Գաբրիելյանն այն դատավորն է, որը բավարարել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման միջնորդությունն այն դեպքում, երբ իր մոտ կասկածի վերաբերյալ նյութեր չեն եղել, ինչը փաստվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Բացի այդ, Արտուշ Գաբրիելյանը բավարարել է նաև «Մարտի 1»-ի գործով քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի կալանավորման միջնորդությունները։

«Ուշագրավ է այն հանգամանքը, որ արտերկրում գտնվող Մինասյանը հարցաքննության է հրավիրվել մարտի վերջին տասնօրյակում։ Այսինքն` այն ժամանակ, երբ ավիափոխադրումները պարալիզացված են եղել, և նա որևէ հնարավորություն չի էլ ունեցել ներկայանալ վարույթն իրականացնող մարմին»,–ասաց Մակինյանը։

Նա հայտնեց նաև, որ մեղադրանքի անհիմն լինելու հետ կապված իրենց տեսակետը ներկայացրել են ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ դատախազությանը։ Մինասյանի պաշտպանը վստահեցնում է` դեռ մեկ ամիս առաջ միջնորդություն է ներկայացրել տեխնիկական վրիպակ թույլ տված անձին հարցաքննելու համար, սակայն մինչ օրս նրան չեն հարցաքննել։

Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 26–ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը Միքայել Մինասյանին հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ԶԼՄ–ներին հայտնել էր` Մինասյանը չի ներկայացել նախաքննական մարմին: Նախկինում չէր նշվում` ինչ քրգործի շրջանակներում է հարցաքննության հրավիրվել Մինասյանը։

Սերժ Սարգսյանի փեսան կլքի պաշտոնն ու քաղաքականությունը

Լրահոս
0