«Մուլտի գրուպի» տնօրենը կալանավորվել է. նոր մանրամասներ քրգործից

© Photo : Multi GroupСедрак Арустамян
Седрак Арустамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Փաստաբանն Առուստամյանին կալանավորելու որոշման հիմնավորմանն արդեն ծանոթացել է և պատրաստվում է բողոքարկել։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։

«Երեկ ԱԱԾ–ն ձերբակալել էր Առուստամյանին, և մենք բողոքարկել էինք այդ որոշումը։ Սակայն քնննիչն էլ իր հերթին պաշտպանյալիս կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, և դատարանն այսօր բավարարեց երկուսիս միջնորդությունը։ Այսինքն` բավարարեց մեր որոշումը` համարելով, ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, սակայն նրան կալանավորելու որոշում կայացրեց»,–ասաց Սուքիասյանը։

Պաշտպանը նաև որոշ մանրամասներ հայտնեց Առուստամյանի դեմ հարուցված քրգործից։ Նրա խոսքով` Առուստամյանը տոկոսով գումարներ է տվել 2009-11 թվականներին, և դրա հետ կապված կան փոխառության պայմանագրեր։ Դրանից հետո պայմանագրի ժամկետները երկարացվել են, և դրանք գործում են նաև այսօր։ Այժմ, ըստ Սուքիասյանի, իր պաշտպանյալին մեղադրում են, որ եթե 10 տարվա մեջ տոկոսները չի ստացել, ուրեմն` կաշառք է տվել այդ գումարը։

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
Կաշառք են վերցրել «ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի համար». ԱԱԾ–ի բացահայտումը

Փաստաբանը նշեց նաև, որ Առուստամյանին կալանավորելու որոշման հիմնավորմանն արդեն իսկ ծանոթացել է և պատրաստվում է այն բողոքարկել։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Առուստամյանի գործն առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։ Սուքիասյանը, սակայն, հայտնել էր, որ չի ուզում խոսել այդ մասին, քանի որ պաշտոնական հաղորդագրություն չկա, և ինքը կարող է առնչվել նախաքննական գաղտնիքի հետ։

Երեկ Առուստամյանը ցուցմունք էր տվել ու ասել, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Մուլտի գրուպի» տնօրենը ձերբակալվել է ու հարցաքննվել

Հիշեցնենք, որ Առուստամյանն անցնում է ևս երկու քրգործով, մասնավորապես` ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ  «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։ Իսկ ՀՔԾ–ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում 2019-ի սեպտեմբերի 19–ին Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել, և նրան կալանավորելու որոշում կայացվել։

Սակայն սեպտեմբերի 22–ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։

«Մուլտի Գրուպի» տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Քրգործի քննությունը շարունակվում է։

«Մուլտի գրուպի» գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Լրահոս
0