Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սահմանին ակտիվացումը պայմանավորված է Ադրբեջանի ներդիվանագիտական ճգնաժամով. Հովհաննիսյան

© Sputnik / Hayk PetrosyanТарон Ованнисян
Тарон Ованнисян - Sputnik Արմենիա
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի ՊԲ–ի տարածած  տեղեկատվությանը, որն առնչվում է շփման գծում ադրբեջանական զինուժի ակտիվացմանը։ 
Հովհաննիսյան. Սահմանին ակտիվացումը պայմանավորված է Ադրբեջանի ներդիվանգիտական ճգնաժամով

Ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3500 կրակոց: Այս տեղեկությունն այսօր հրապարակել էր Արցախի ՊԲ–ի մամուլի ծառայությունը։

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է. ինչի մասին են պայմանավորվել կողմերը

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի փոխանցմամբ` վերջին օրերին ադրբեջանցիների տեղեկատվական դաշտում նկատվում է որոշակի խուճապային տրամադրություն` կապված ՀՀ արտգործնախարարի ելույթի հետ։ Դրանից հետո նույնիսկ եղավ ադրբեջանական որոշակի ներդիվնագիտական ճգնաժամ, երբ այդ երկրի մեջլիսի որոշ պատգամավորներ սկսեցին քննադատել Ադրբեջանի ԱԳՆ–ին և անձամբ արտգործնախարարին՝ իրենց խոսքերով՝ պասիվ, անատամ քաղաքականության համար։ 

«Դրան զուգահեռ՝ պատգամավորները սկսեցին գովաբանել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համապատասխան թևի ներկայացուցչին` ԱԳՆ նախկին խոսնակ Հաջիևին, որը պատասխանատու է արցախյան խնդրին առնչվող հարցերի համար։ Զգացվեցին լուրջ հակասություններ նախագահի աշխատակազմի ու ԱԳՆ–ի միջև։ Չի բացառվում, որ սահմանին ակտիվացումը կարող է կապված լինել այդ իրադարձությունների հետ»,– նշում է փորձագետը։ 

Տարոն Հովհաննիսյանի կարծիքով` Ադրբեջանի քաղաքականությունը կամ ռազմավարությունը նույնն է։ Չնայած միջազգային կառույցների, համանախագահների ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի՝ հրադադարը պահպանելու կոչերին` ադրբեջանական կողմը սահմանին շարունակաբար ստեղծում է լարված իրավիճակներ։ Տեղեկատվության համաձայն` կոնկրետ վերջին օրերի խախտումները պայմանավորված էին հատկապես ադրբեջանական օդուժի, ավելի ստույգ՝ անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառմամբ։ 

Մնացականյանը մեկնաբանել է Լավրովի` Արցախի մասին հայտարարությունը

Армянский военнослужащий - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է

«Միջին հետախուզական ORBITER–3 տեսակի անօդաչու սարքերից մեկը խոցվեց ՊԲ հակաօդային ուժերի կողմից։ Դրանից երկու օր առաջ Ադրբեջանում ցուցադրվեց տեսանյութ, թե ինչպես են այդ սարքերով իրականացնում զորավարժություններ։ Առհասարակ հետախուզական անօդաչու թռչող սարքերն այդքան հեշտորեն չեն խոցվում: Դրանց խոցումը բավականին դժվար է նույնիսկ զարգացած հակաօդային պաշտպանական համակարգեր ունեցող երկրների համար»,– նշում է փորձագետը։ 

Հովհաննիսյանի փոխանցմամբ` ակնհայտ է, որ Ադրբեջանը նախկինի պես ակտիվորեն ու շատ չի կիրառում անօդաչու թռչող սարքեր, որովհետև Արցախի հակաօդային պաշտպանության համակարգը հարմարվել է այդ վտանգին և ունակ է հնարավորինս չեզոքացնել այդ վտանգը։ Ըստ Հովհաննիսյանի` թեև վերջին դեպքից հետո ադրբեջանական կողմը վերահաշվարկ կիրականացնի իր քաղաքականության մեջ, սակայն հաշվի առնելով, որ անօդաչու սարքերի խոցումից իրենք կրում են միայն նյութական ու ֆինանսական, և ոչ մարդկային կորուստներ, ապա այդ սարքերի հետախուզական նպատակով կիրառումը ապագայում չի կարելի բացառել։  

Արդեն չեմ հիշում` վերջին անգամ երբ է կրակոցների նման մեծ թիվ եղել. Աբրահամյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала