Միասին ապրեցին 45 տարի, միասին էլ հեռացան. հայ գիտնականների սիրո պատմությունը

© Photo : provided by Serine Kazaryan Физик Мишик Казарян и его жена, врач-эпидемиолог Арпик Асратян
 Физик Мишик Казарян и его жена, врач-эпидемиолог Арпик Асратян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ռուսաստանաբնակ պրոֆեսորներ Միշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանը բացառիկ էին ոչ միայն իրենց գործունեությամբ։ Նրանք սիրում էին միմյանց և գրեթե միաժամանակ թողեցին այս աշխարհը։ Իրական սիրո անհավանական պատմությունը պատմում է նրանց դուստրը՝ Սերինե Ղազարյանը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ռուսաստանաբնակ գիտնականներ Միշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանն ամուսնացած են եղել 45 տարի։ Միմյանց հանդեպ սերը նրանք պահպանել են ամբողջ կյանքի ընթացքում և կյանքից հեռացել են գրեթե միաժամանակ։ Երկուսին էլ հարվածեց նոր տիպի կորոնավիրուսային վարակը։ Գիտական աշխարհի երկու հանճարների անհավանական սիրո պատմությունը պատմել է նրանց դուստրը՝ ռուսաստանաբնակ մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սերինե Ղազարյանը։

Ինչպես սկսվեց

Երիտասարդ Միշիկ Ղազարյանն առաջին անգամ իր ապագա կնոջը հանդիպել է պատահաբար, փողոցում և պարզապես գնացել նրա հետևից։ Այդ ժամանակ Արփիկը սովորում էր Երևանի բժշկական ինստիտուտում, որտեղ անատոմիայի ամբիոնի վարիչը Միշիկի հայրն էր՝ Հայրազատ Ղազարյանը։

© Photo : provided by Serine KazaryanՄիշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանը
Միասին ապրեցին 45 տարի, միասին էլ հեռացան. հայ գիտնականների սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանը

«Հայրս տեսել է մայրիկիս, հավանել, հետևել է նրան, տեսել, որ ինստիտուտ է գնում։ Մոտեցել է պապիկիս` իր հորը, և խնդրել է մանրամասներ իմանա իրեն հետաքրքրող աղջկա մասին։ Պապիկս մորս հետ զրուցել է, հասկացել է, որ ոչ միայն գեղեցկուհի է, այլ նաև խելացի աղջիկ է և հավանություն է տվել»,-պատմում է Սերինեն։

Հետո ամեն ինչ` ինչպես կինոյում։ Միշիկն ու Արփիկը հանդիպում են ընդհանուր ընկերների երեկույթին։ «Պատահական» հանդիպումը, սակայն, Ղազարյանն էր կազմակերպել։

© Photo : provided by Serine KazaryanՄիշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանն իրենց զավակների հետ
Միասին ապրեցին 45 տարի, միասին էլ հեռացան. հայ գիտնականների սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանն իրենց զավակների հետ

Ապա Արփիկին օրդինատուրայից հետո գործուղում են Մոսկվա ՝ Ակադեմիկոս Ն.Ֆ.Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտ՝  նպատակային ասպիրանտուրայի:

Այդ ժամանակ Միշիկն արդեն Մոսկվայում էր և ակտիվ գիտական գործունեությամբ էր զբաղվում։

«Ուզու՞մ եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»․ Միշիկ Ղազարյանի դուստրը խոսել է Covid-19-ի մասին

«Երբ հայրս իմանում է, որ սիրած աղջիկը գալու է, նոր «պատահական» հանդիպում է կազմակերպում։ Մորս ասում են, որ պետք է ինչ-որ դեղ տանել և փոխանցել հորս։ Այդպես նրանք կրկին հանդիպում են, արդեն Մոսկվայում։ Իսկ որոշ ժամանակ անց՝ 1975 թ․-ի մարտի 4-ին, նրանք ամուսնանում են»,-պատմեց Սերինեն։

© Photo : provided by Serine KazaryanՄիշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանը
Միասին ապրեցին 45 տարի, միասին էլ հեռացան. հայ գիտնականների սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանը

Սերինեի խոսքով՝ հայրը այդ ամենին հասել է նաև շնորհիվ իր հոգատար կնոջ։ Նա վստահ է, որ եթե Արփիկի փոխարեն ուրիշ կին լիներ, հայտնի ֆիզիկոսի կյանքում ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել։

Արփիկն ամեն ինչ անում էր, որ ամուսինը զբաղվի նրանով, ինչով ուզում է, և լինի այն մարդը, ով կար իրականում։

«Մայրս նրան չէր ասում` տանը շատ մնա, երեխաներով զբաղվի։ Բայց պապան իր աշխարհում փակված գիտնականներից չէր։ Ես միշտ գիտեի, որ ցանկացած պահի կարող եմ զանգել նրան, և նա կհասնի աշխարհի ծայրը ու կգտնի այն, ինչ ինձ պետք է»,-նշում է Սերինեն։

© Photo : provided by Serine KazaryanՄիշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանը
Միասին ապրեցին 45 տարի, միասին էլ հեռացան. հայ գիտնականների սիրո պատմությունը - Sputnik Արմենիա
Միշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանը

Ընդ որում, ամուսինն էլ փոխադարձաբար աջակցում էր կնոջը` Արփիկին։ Հասրաթյանը գիտնականն էր, գիտությունների դոկտոր, երկու տեղ էր աշխատում և դրանով հանդերձ ամեն ինչ հասցնում էր։ Բացի Ն.Ֆ.Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիան ղեկավարելուց, նա նաև դասախոս էր Ի.Մ․ Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանում:

Հագեցած աշխատանքային օրվանից հետո Արփիկը հասցնում էր լինել կին, մայր, տատիկ, հավաքել տունը, ուտելիք պատրաստել և խաղալ թոռների հետ։

«Նրանք անգամ միասին հիվանդացան, միասին էլ հեռացան»,-ասում է Սերինեն։

Հայրենիքը չմոռացած հայրենասերները

Ամուսինները մեծ հայրենասերներ էին։ Նրանք անում էին ամեն հնարավոր բան՝  իրենց հայրենակիցներին և Հայաստանին օգնելու համար։

Միշիկ Ղազարյանը Երևանում էր ծնվել՝ Կոնդում։ Նա բժիշկների ընտանիքից էր։ Ծնողները հույս ունեին, որ որդին իրենց հետքերով կգնա, սակայն նա ընտրեց ֆիզիկան։ 16 տարեկանում մեկնեց Մոսկվա և ընդունվեց Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը։

Пробирка с тестом на коронавирус в руках у сотрудницы в медицинской лаборатории в Москве - Sputnik Արմենիա
Թեստի պատասխանը դրական է. համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը կորոնավիրուսից է մահացել

«Հայրս միշտ փորձում էր հայերի համար դրամաշնորհներ ձեռք բերել, համագործակցում էր Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ։ Հայրենակիցներին օգնելու համար անում էր ամեն ինչ»,-պատմում է Սերինեն։

Վերջերս Ղազարյանը նկարահանվել էր ԽՍՀՄ-ում ատոմային ռումբի ստեղծող Կիրիլ Շչյոլկինի (իսկական ազգանունը՝ Մետաքսյան) մասին պատմող գեղարվեստական ֆիլմում։ Հենց Ղազարյանի շնորհիվ է, որ բացվեց Շչյոլկինի հուշարձանը, նրա անվան մեդալ հաստատվեց, ինչպես նաև նկարահանվեց նրա մասին պատմող ֆիլմը, որն էկրան կբարձրանա սեպտեմբերին։

Սերինեի խոսքով՝ հոր համար կարևոր էր ընդգծել և հասցնել մարդկանց, որ Շչյոլկինը ազգությամբ հայ էր։

Հիշեցնենք, որ Արփիկ Հասրաթյանը կորոնավիրուսից մահացավ մարտի 27-ին, իսկ Միշիկ Ղազարյանը` ապրիլի 6-ին։ Նրանք ծեր չէին՝ համապատասպանաբար 69 և 72 տարեկան։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала