Ռուս մասնագետները «Էրեբունի» ավիաբազայում տեխնիկայի ռադիացիոն հետախուզում են անցկացրել

Հետախուզության համար կիրառվել են ՌՔԿ հետախուզության շարժական համալիրի հատուկ միջոցներ, իրադրության էքսպրես-վերլուծության ավտոմոբիլային լաբորատորիաներ և ավտոմոբիլային լցակայաններ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության(ՌՔԿ) համահավաք ջոկատի զինծառայողները ՌԴ Հարավային ռազմական շրջանի «Էրեբունի» ավիաբազայի ռազմական օդանավակայանում ՌՔԿ հետախուզում են անցկացրել:

Российские специалисты изучают пробы на наличие коронавируса у армянских и российских военнослужащих. - Sputnik Արմենիա
Թեստավորում են անցել բազմաթիվ զինծառայողներ. ինչպես է աշխատում ռուսական լաբորատորիան

Ըստ զորավարժության մտահղացման՝ զինծառայողները երթ են կատարել դեպի ուսումնամարտական առաջադրանքի կատարման շրջան, իրականացրել են տեղանքի ՌՔԿ հետախուզում։ Զորամիավորման թռիչքային կազմի նախապատրաստման վայրերում, կործանիչ խցիկում և բանակային ավիացիայի սրահում ռադիոակտիվ նյութերի առկայության դոզաչափական հսկողություն են իրականացրել՝ ժամանակակից հետախուզական քիմիական շարժական համալիրի կիրառմամբ: Բացի այդ, շարժական համալիրի հաշվարկն իրականացրել է օդի, ջրի և հողի նմուշառում ՝ վարակի առկայությունը ստուգելու համար:

Պայմանական վարակի գոտում զինվորականներն իրականացրել են տեղանքի, ռազմական և ավիացիոն տեխնիկայի հետախուզում, նաև գազազերծման, ախտահանման և ապաակտիվացման համալիր աշխատանքներ:

Այդ նպատակների համար զինծառայողները կիրառել են ՌՔԿ հետախուզության շարժական համալիրի հատուկ միջոցներ, իրադրության էքսպրես-վերլուծության ավտոմոբիլային լաբորատորիաներ և ավտոմոբիլային լցակայաններ:

Ռուսական լաբորատորիան ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր է հայտնաբերել

Վարժանքին մասնակցել են ՌԴ ՊՆ և ռուսական Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական զորքերի համահավաք ջոկատի զինծառայողները, ինչպես նաև շուրջ 50 միավոր ռազմական, հատուկ և ավիացիոն տեխնիկա, այդ թվում ՝ ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ և Մի-8 ուղղաթիռներ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала