00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան

© Sputnik / Asatur YesayantsМикаел Минасян
Микаел Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միքայել Միասյանի պաշտպանը հայտարարություն է տարածել` անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի ասածներին։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Եթե հաստատվի, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին»։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը` անդրադառնալով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի այսօրվա հայտարարությանը։

Գևորգյանը հայտնել էր, որ կառավարությունը տեղեկություններ ունի` Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սարգսյանի փեսա Մինասյանն է:

«Լիազորված եմ հայտարարելու` եթե օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով հաստատվի, որ Միքայել Մինասյանը երբևէ որևէ սեփականատիրական առնչություն է ունեցել Ucom ընկերությանը, ապա նշված բաժնեմասն անմիջապես կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին»,–գրել է Մակինյանը։

Նրա խոսքով` Մինասյանի հանդեպ նմանատիպ քաղաքական հրահանգներն ունենալու են իրավական հետևանքներ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ատյաններում։

Մակինյանն ասում է նաև, որ ցանկացած իրական կամ մտացածին կառույցին, բնակարանին և ընկերությանը Մինասյանի առնչությունը խոշորացույցի տակ ստուգվել է երկու տարի անընդմեջ ՝ արձանագրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ոչ ցանկալի իրականությունը։

Նա վստահ է, որ իրավապահներն առաջիկայում «գրպանում իր գցելու սկզբունքով» փորձելու են կյանքի կոչել Մանե Գևորգյանի կողմից վկայակոչված «վարչապետի ակնկալիքը»՝ Մինասյանին մեղադրելով անգամ Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի կառուցման անօրինակության մեջ։

Հիշեցնենք, որ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը (ՀՀ նախկին ֆինանսների նախարար, նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին) հայտարարություն էր տարածել պետական մակարդակով ապօրինությունների, իր հանդեպ ճնշումների վերաբերյալ։

Դրան հաջորդել էր Մանե Գևորգյանի հայտարարությունը, որտեղ էլ անդրադարձ էր կատարվում նաև Մինասյանին։ Գևորգյանն ասել էր` վարչապետն ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով:

Լրահոս
0