Նիկոլ Փաշինյանի խոսնակը Սերժ Սարգսյանի փեսայի մասին նոր գրառում է արել

© Photo / official site of the President of RAТретий президент Серж Саргсян и посол РА в Ватикане Микаел Минасян на церемонии освящения памятника Нарекаци (5 апреля 2018). Ватикан
Третий президент Серж Саргсян и посол РА в Ватикане Микаел Минасян на церемонии освящения памятника Нарекаци (5 апреля 2018). Ватикан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վարչապետի աշխատակազմը տեղեկություններ ունի, որ Միքայել Մինասյանը ապօրինի փայաբաժիններ է ունեցել մի շարք ընկերություններում, բայց մեծ մասը հապճեպ վաճառել է 2018–ին։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կրկին անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի թեմային և նոր գրառում արել Facebook–ի իր էջում։

«Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ. ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալներով` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»,– գրել է նա։

Ըստ Գևորգյանի` տպավորություն է, թե սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։

«ՀՀ վարչապետն ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մարմիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»,– նշել է Փաշինյանի խոսնակը։

Մանե Գևորգյանն այսօր հայտնել էր, որ կառավարության տեղեկություններով` Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Սրան ի պատասխան Սարգսյանի գրասենյակն արձագանքել էր, թե լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով:Գևորգյանը պատասխանել էր այդ հայտարարությանը. «Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։ Նաև դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում»։ Անդրադառնալով Սարգսյանի գրասենյակի հայտարարության այն հատվածին, որ հասարակության մեջ օրեցօր հիասթափությունը խորացնում է` Գևորգյանը նշել էր, թե դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը և նրա կոռումպացված շրջապատը դեռևս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ։

Լրահոս
0