«Նրան Ռուսաստան տարեք»․ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան զայրացրել է ճապոնացիներին

© Sputnik / Владимир Песня / Անցնել ֆոտոբանկФигурное катание. V этап Гран-при. Женщины. Короткая программа
Фигурное катание. V этап Гран-при. Женщины. Короткая программа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Գեղասահորդուհին խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը և գնումներ կատարել սուպերմարկետներից մեկում:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Vesti.ru-ն գրում է, որ մի խումբ ճապոնացիներ քննադատել են ռուս հայտնի գեղասահորդուհի, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևային ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար։

Евгения Медведева-Бабасян - Sputnik Արմենիա
Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը՝ Գրան պրիի հաղթող

Քննադատությունների կիզակետում հայտնված 20-ամյա գեղասահորդուհին ներկայումս գտնվում է Ճապոնիայի Խատինոխե քաղաքում, որտեղ պետք է նախապատրաստվի սառցե ցուցադրությանը:

Ապրիլի 29-ին փակվել է քաղաքային սահադաշտը, որը մինչ այդ բաց էր։ Ժամեր անց քաղաքի բնակիչները նրան նկատել են սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս, ինչը զայրացրել է նրանց։ Բնակիչները բողոքել են անգամ Ռուսաստանի դեսպանությանը:

Twitter- ի օգտատերերից մեկը գրել է․ «Նրան Ռուսաստան տարեք»:

Հրաժեշտ նախորդ կյանքին. Մեդվեդևան պատրաստվում է Զագիտովայի դեմ սառցե մարտին

Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Գեղասահորդուհի Մեդվեդևա – Բաբասյան. բացասական փորձն ավելի օգտակար է լինում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала