Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ «Niva»-ի 30-ամյա վարորդը մահացել է

© Sputnik / Andranik GhazaryanКарета скорой помощи на улице Григора Лусаворича
Карета скорой помощи на улице Григора Лусаворича - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Վթարի հետևանքով երիտասարդ վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանները։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 29-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Գեղադիր գյուղի բնակիչ, 30-ամյա Նժդեհ Մանուկյանը իր վարած Niva մակնիշի 78 VM 999 համարանիշի ավտոմեքենայով գյուղի գլխավոր փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, ապա քարե պարսպին:

Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից - Sputnik Արմենիա
Գավառում տեղի ունեցած սպանությունների կադրերը հայտնվել են համացանցում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերել։
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գավառում հնչած կրակոցների գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала