00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես խորտակվեց ու գտնվեց «Արմենիա» ջերմանավը․ ծովում տեղի ունեցած ողբերգություն

© Photo : Public domainТеплоход "Армения"
Теплоход Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանական ավիացիայի կողմից 1941թ․-ի մայիսին «Արմենիա» նավի խորտակումը ռազմական հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի։ Եվ ակնառու օրինակ է ցույց տալու համար, թե Խորհրդային Միությունն ինչ հակառակորդի և ինչ գնով է հաղթել Երկրորդ համաշխարհայինում։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Անզեն ջերմանավում մոտ 10 հազար մարդ է եղել՝ վիրավոր կարմիրբանակայիններ, բուժանձնակազմ, կանայք և երեխաներ։ Փրկվել է ընդամենը 8 մարդ։

В Армении прошла акциа Георгиевская ленточка - Sputnik Արմենիա
Սոցիալական ցանցերում մեկնարկում է «Գեորգիևյան ժապավեն - առցանց» հայրենասիրական ակցիան

Ռուսական աշխարհագրական ընկերությունը ապրիլի 27-ին հայտնեց․ «Սև ծովի հատակին հայտնաբերվել է «Արմենիա» ջերմանավը։ Նավը գտնվում է 1500 մետր խորության, Յալթայի ափից 15 ծովային մղոն (մոտ 28 կմ) հեռավորության վրա։ ՌԴ պաշտպանության նախարարության և Ռուսական աշխարհագրական ընկերության համատեղ գիտարշավի արդյունքը դժվար է գերագնահատել»։

Որոնումները համառորեն շարունակվել են ավելի քան 35 տարի։ Կենտրոնական ռազմածովային արխիվում գտնվող «Արմենիայի» ողբերգության հետ կապված №19 գործը 1940-ականների վերջին գաղտնագրվել է և անհասանելի դարձել հետազոտողների համար։

Միակ աշխարհագրական կապը գտնվել է 1991թ․-ին Սևծովյան նավատորմի Բժշկական ծառայության թանգարանում (խոսքը վերաբերում է Այու-Դագի շրջանում գտնվող Գուրզուֆ ավանի մոտ օդային հարձակմանը): Սակայն խորությունը և ծովի այդ հատվածում հատակի բարդ ռելիեֆը զգալիորեն բարդացնում էին որոնումները։ Անգամ հայտնի ամերիկացի Ռոբերտ Բալլարդը, որը հայտնաբերել է խորտակված «Տիտանիկ» և «Բիսմարկ» նավերը, իր բոլոր բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հանդերձ չկարողացավ գտնել «Արմենիան»։

© Центр подводных исследований РГО / Անցնել մեդիապահոցՌԴ պաշտպանության նախարարության և Ռուսական աշխարհագրական ընկերության Ստորջրյա հետազոտությունների կենտրոնի մասնագետները հետազոտում են «Արմենիա» նավի կործանման վայրը
Ինչպես խորտակվեց ու գտնվեց «Արմենիա» ջերմանավը․ ծովում տեղի ունեցած ողբերգություն - Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարության և Ռուսական աշխարհագրական ընկերության Ստորջրյա հետազոտությունների կենտրոնի մասնագետները հետազոտում են «Արմենիա» նավի կործանման վայրը

Իհարկե, երկարամյա համառ որոնումների պատճառը ոչ թե այն հանգամանքն էր, որ ջերմանավում էին մնացել Ղրիմի թանգարանների գանձերը, այլ հիշողությունն ու պարտքի զգացումը։

Սանիտարական նավի խորտակումը համարվում է համաշխարհային պատմության մեջ ծովում տեղի ունեցած ամենամասշտաբային ողբերգություններից մեկը։ Համեմատության համար նշենք, որ «Տիտանիկի» խորտակման ժամանակ մահացել է 1500 ուղևոր, գերմանական «Բիսմարկի» դեպքում՝ ավելի քանի 2100 զինվորական նավաստի։ «Արմենիայի» մարդկային կորուստները մի քանի անգամ գերազանցում են այս թվերը (7-10 հազար, ճշգրիտ թիվը հաստատված չէ)։

Հաշվի առնելով իրադրությունն ու պայմանները ՝ սանիտարական ջերմանավի ողբերգությունը գրքերի և ֆիլմերի է արժանի, այն պետք է հայտնի լինի ողջ մարդկությանը: Որպեսզի աշխարհում չմոռանան Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներն ու զոհերին, չմոռանան Խորհրդային Միության դերը ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակում։

Ոչ ոք չի մոռացվել

Հեռակառավարվող ստորջրյա սարքավորման միջոցով «Արմենիա» սանիտարական նավի կմախքի նույնականացումից հետո անձնակազմի և ուղևորների զոհվելու վայրում Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի հոգևորական, ավագ քահանա Կիրիլը հոգեհանգստյան կարգ է կատարել: Նաև ծաղկեպսակ են իջեցրել ջրի վրա, երեք անգամ հրացանային համազարկ արձակել։

Финский концентрационный лагерь в городе Медвежьегорске. - Sputnik Արմենիա
Ֆինները դեռ չեն պատժվել. համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորները ՌԴ ՔԿ են դիմել

«Ծովում մարդը սարսափում է, քանի որ ծովի առաջ կանգնած` նա ասես հենց Աստծո առաջ կանգնած լինի»․ սա հատված է հնամենի պոմորական ծովային կանոնադրությունից, որը հայտնվել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կանոնադրությունից շատ ավելի վաղ։ Անկանխատեսելի ու վտանգավոր է ծովային տարերքը, իսկ պատերազմը ծովում կրկնակի դաժան է։ Եթե ցուրտ եղանակին նավն աղետի է ենթարկվում ափից հեռու, մարդիկ սառցե ջրում գրեթե դատապարտված են կործանման:

Գերմանական զորքերը 1941 թ․-ի սեպտեմբերի վերջին գրավեցին Պերիկոպը և մտան Ղրիմ։ Կարմիր բանակը մարտերով նահանջեց դեպի Սևաստոպոլ՝ Սևծովյան նավատորմի գլխավոր բազա։ Նոյեմբերի սկզբին սկսվեցին հրետակոծություններն ու քաղաքի պաշարումը, սակայն վիրավորներին, կանանց ու երեխաներին դեռ կարելի էր տարհանել ծովով։ Հենց դրանով էլ զբաղվեց «Արմենիա» ջերմանավի անձնակազմը՝ փորձառու կապիտան Վլադիմիր Պլաուշևսկու հրամանատարությամբ։

6000 տոննա ջրատարողությամբ, 112 մետր երկարությամբ նավը խաղաղ ժամանակ հարմարավետ նավախցիկներում մինչև 980 ուղևոր էր փոխադրում։ 1941-ի ամռանը «Արմենիան» դարձրին հոսպիտալ, օգոստոսից սկսած այն հասցրեց 15 երթ իրականացնել և Ղրիմից մայրցամաք տեղափոխել Կարմիր բանակի 15 հազար վիրավոր զինվորի: Պատերազմի տարիների ընթացքում նման վերասարքավորված ջերմանավերը Սև ծովի տարածքում ավելի քան 412 հազար մարդ են տարհանել ու փրկել։

Վերջին երթի ժամանակ սանիտարական նավը նոյեմբերի 6-ին դուրս է եկել Սևաստոպոլից, որպեսզի մոտ 300 վիրավորների, չորս զինվորական հոսպիտալների բուժանձնակազմին և մի քանի հազար խաղաղ բնակչի տեղափոխի Տուապսե: Գիշերը Յալթայում «Արմենիայի» տախտակամած է բարձրացել ևս մի քանի հարյուր մարդ, և նոյեմբերի 7-ի առավոտյան նավն ուղղություն է վերցրել դեպի Կովկաս՝ երկու պահակային մոտորանավակների ուղեկցությամբ։

Ղրիմի ափերից 15 մղոն հեռավորության վրա նավը գրոհել են Լյուֆտվաֆեի Heinkel-111 (այլ տվյալներով ՝ Junkers 87) ինքնաթիռները: Սևծովյան նավատորմի պահակային նավերը և տախտակամածի չորս զենիթային թնդանոթները չեն կարողացել պաշտպանել ռումբերի և տորպեդների հարվածներից: Ավերածությունները հսկայական էին, «Արմենիան» ջրի տակ անցավ ընդամենը չորս րոպեում։ Հազարավոր ուղևորներից միայն ութը հրաշքով փրկվեցին նոյեմբերյան սառը, արճճի պես ծանր ալիքներից։

Երկրորդ համաշխարհայինի տարիներին միջազգային իրավունքն արգելում էր գնդակոծել տարբերակիչ կարմիր խաչով հոսպիտալային նավերը, սակայն գերմանացի օդաչուներն անտեսեցին բոլոր նորմերը։ Հիտլերի զորքերը պատերազմում էին Կարմիր բանակի և խաղաղ բնակիչների ոչնչացման համար։ Ռուսաստանում դա չեն մոռացել, և երկրի սևծովյան սահմանների պաշտպանության մշտական ամրապնդումը ոչ միայն օպերատիվ պատասխան է ժամանակակից մարտահրավերներին և ազգային անվտանգությանը սպառնալիքներին, այլ նաև պատմական հիշողության արտացոլանքն է:

«Արմենիան» մնում է քարտեզների վրա

1928 թվականին «Արմենիան» ջուրն իջեցվեց Բալթյան նավաշինական գործարանից և հայտնվեց Սև ծովի վեց լավագույն ուղևորատար նավերի շարքում։ Գեղեցիկ և հուսալի ջերմանավը նախատեսված էր հեռավոր նավարկությունների համար (մինչև 4600 մղոն)՝ 14,5 հանգույց (մոտ 27 կմ/ժ արագությամբ), բավականաչափ մեծ անձնակազմ ուներ՝ 96 մարդ։

Նավաստիները գիտեն, որ յուրաքանչյուր նավ իր հոգին ու կեցվածքն ունի՝ իբրև կառուցվածքի միանգամայն շոշափելի և անկործանելի տարրեր։ Գուցե հենց այդ պատճառով էլ այսօր «Արմենիան» հսկայական խորության վրա կանգնած է ուղիղ ողնափայտով, անգամ իր կործանումից 79 տարի անց «կողի չընկնելով»։ Թեև նավի վերնամասն ու տախտակամածը պահպանել են սարսափելի ավիահարվածի հետքերը՝ բազրիքներն ու մյուս ուղղահայաց մասերը պայթյունի հետևանքով ուղղակի ծռվել են դեպի դուրս։

© Photo : Центр подводных исследований РГО / Անցնել մեդիապահոց«Արմենիա» ջերմանավը
Ինչպես խորտակվեց ու գտնվեց «Արմենիա» ջերմանավը․ ծովում տեղի ունեցած ողբերգություն - Sputnik Արմենիա
«Արմենիա» ջերմանավը

Մինչդեռ պատմությունը դեռ ավարտված չէ։ «Արմենիա» ջերմանավի հայտնաբերված կմախքը կհայտարարվի զինվորական գերեզման, ծովային հյուսիսային լայնության 44 աստիճան 15 րոպե և արևելյան երկայնության 34 աստիճան 17 րոպե կոորդինատներով կետն իր տեղը կունենա քարտեզների վրա։ Այսուհետ ՌԴ Ռազմածովային նավատորմի բոլոր նավերը, որոնք կանցնեն այդ կետի կողքով, կիջեցնեն դրոշները և զինվորական պատիվ կտան հայրենիքի զոհված պաշտպաններին։

«Հայաստանի անմահ գունդը» մեկնարկում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավը

2020թ. գիտարշավի արդյունքները թույլ կտան մանրամասն վերականգնել «Արմենիայի» վերջին օրը։ Ռուսաստանի Աշխարհագրական ընկերության ստորջրյա հետազոտությունների կենտրոնն արդեն վավերագրական ֆիլմ է նկարահանում ջերմանավի ճակատագրի մասին:

Ակտիվիստները Հայաստանում փնտրում են պատերազմի տարիներին զոհված զինվորների հարազատներին

Մեկուկես կիլոմետր խորությունը կօգնի «Արմենիայի» մի քանի հազար զոհերի անդորրը զերծ պահել գանձեր կամ սենսացիաներ որոնողների քրեական ոտնձգություններից։ Իսկ ՌԴ Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի աշխարհագրական ընկերության որոնողները կշարունակեն իրենց աշխատանքը, չէ՞ որ Երկրորդ համաշխարհայինի բոլոր գաղտնիքները դեռ բացահայտված չեն։

© Photo : Центр подводных исследований РГО / Անցնել մեդիապահոցՋերմանավը հաջողվեց գտնել 79 տարի անց
Ինչպես խորտակվեց ու գտնվեց «Արմենիա» ջերմանավը․ ծովում տեղի ունեցած ողբերգություն - Sputnik Արմենիա
Ջերմանավը հաջողվեց գտնել 79 տարի անց
Լրահոս
0