Հաղթանակի օրվա առթիվ Մեծ հայրենականի վետերանները 300 հազարական դրամ պարգև կստանան

© Sputnik / Asatur YesayantsМероприятие "Урок Победы" (12 марта 2020). Еревaн
Мероприятие Урок Победы (12 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կառավարությունը վստահ է, որ վետերանների համար միշտ շատ կարևոր է եղել զգալ պետության աջակցությունը և գնահատված լինելը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Մեծ հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ պատերազմի 287 վետերանների դրամական աջակցություն կհատկացվի:

Հայտնաբերվել է Մեծ հայրենականի տարիներին գերմանացիների խորտակած «Արմենիա» ջերմանավը

День Победы - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմի 30 վետերան պետության հաշվին առողջարան կգնա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն այս նպատակով գումար հատկացնելու որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում:

«Վետերանների համար միշտ շատ կարևոր է եղել զգալ պետության աջակցությունը և գնահատված լինելը: ՀՀ կառավարությունը մշտապես բարձր է գնահատել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում վետերանների ունեցած ավանդը և հնարավորության սահմաններում պարբերաբար աջակցել վետերաններին բարեկեցիկ և արժանավայել կյանք ապահովելու հարցում»,- ասվում է որոշման մեջ:

Որոշման համաձայն` Հայրենական մեծ պատերազմի վետերաններից յուրաքանչյուրին կհատկացվի 300 000 դրամ պարգև:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվո վճարները կավելանան

Լրահոս
0