Որտե՞ղ է Միքայել Մինասյանը. ՀՀ գլխավոր դատախազն ասաց` ինչ է հայտնի իրենց

© Sputnik / Asatur YesayantsМикаел Минасян
Микаел Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Սարգսյանի փեսան որպես մեղադրյալ է ներգրավված ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի գտնվելու վայրը ՀՀ իրավապահներին հայտնի չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք այսօր մեկ պաշտոնական տվյալ ունենք, որ Միքայել Մինասյանը ՀՀ տարածքում չի գտնվում»,- ասաց նա՝ պատասխանելով Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզման ու նրա՝ սոցիալական տիրույթում բավական ակտիվ գործունեության մասին հարցին:

Դավթյանը նաև շեշտեց, որ միջազգային հետախուզումը պետք է իրականացվի նաև արտասահմանյան երկրների իրավապահ մարմինների աջակցությամբ:

Микаел Минасян  - Sputnik Արմենիա
«Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու». Միքայել Մինասյան

Այդուհանդերձ, դատախազը չհերքեց, որ Միքայել Մինասյանի նկատմամբ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, հետևաբար նրա վերաբերյալ հրապարակված բոլոր փաստերը (այդ թվում՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կողմից) պետք է դիտարկել իբրև մինչդատական վարույթում ձեռք բերված տեղեկություններ:

Հիշեցնենք` փետրվարի 26–ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը Միքայել Մինասյանին հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ԶԼՄ–ներին հայտնել էր` Մինասյանը չի ներկայացել նախաքննական մարմին:

«Թույլ տվեք՝ մենք որոշենք». ՊԵԿ նախագահը խոսեց Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրգործից

Ապրիլի 22-ին նրա պաշտպանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար։ Արդեն իսկ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ։

Լրահոս
0