00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայացք հիվանդանոցից»․ ինչպե՞ս են բուժվում կորոնավիրուսով հիվանդ պացիենտները․ տեսանյութ

Բաժանորդագրվել
Տեսանյութի հերոսներից յուրաքանչյուրի ցանկությունն ու մաղթանքը մեկն է, որ կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներն ապաքինվեն, իսկ առողջները՝ չհիվանդանան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որը պատմում է հիվանդանոցային առօրյայի և ներսի անցուդարձի մասին։

Выступление президента Армена Саркисяна на Мюнхенской конференции по безопасности (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա
«Առաջին հերթին շնորհավորում եմ բժիշկներին». Արմեն Սարգսյանի մայիսմեկյան ուղերձը

«Մեր հայրենակիցների ապաքինման ընթացքը. հայացք հիվանդանոցի ներսից»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը։

Տեսանյութում պացիենտներից մեկը խոստովանում է՝ սկզբում այնքան էլ լուրջ չէր վերաբերվում վարակի տարածմանը, քանի դեռ չէր վարակվել։ Վերակենդանացման բաժանմունքում 5 օր անցկացնելու հետո հասկացավ՝ վիրուսին պետք է լուրջ վերաբերվել։

Չնայած հիվանդացությանը, պացիենտները նշում են՝ բժիշկները բավականին հոգատար են և ամեն ինչ անում են, որ իրենք հնարավորինս շուտ ապաքինվեն։

Պացիենտների թվում նաև բժշկուհի կա։ Ասում է՝ չնայած համապատասխան արտահագուստի և պաշտպանիչ միջոցների առկայությանը, երբեմն նաև բժիշկներին չի հաջողվում շրջանցել վիրուսը։ Նա հորդորում է լսել ու հետևել ոլորտի գիտակների խորհուրդներին։ Ինքն էլ, հենց առողջանա, կշտապի օգնության հասնել մյուս վարակվածներին։

«Ես, եթե առողջանամ և կարողանամ աշխատել, կօգնեմ մարդկանց»,- ասում է պացիենտի կարգավիճակում հայտնված բժշկուհին։

«Երախտագիտության համերգ». Նարեկ Հախնազարյանը նվագել է բժիշկների համար և հրավիրել նախարարին

Վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանն արդեն 20 օր է՝ տուն չի գնացել, ընտանիքի անդամներին ու հարազատներին շատ է կարոտել։

«Ճիշտ է, տնից դուրս չգալը դժվար է, բայց մարդիկ պետք է հասկանան, որ մենք էլ ենք ուզում մեր հարազատներին տեսնենք, կարոտել ենք»,- սրտնեղում է բուժքույրը։

Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Շահպարոնյանը ևս ընտանիքին ու մասնագիտական վիրահատությունները շատ է կարոտել։ Սպասում է, որ այս ամենն անցնի, և յուրաքանչյուրը վերադառնա իր նեղ մասնագիտական աշխատանքին։

Օրթոպեդիա 22.04.2020 - Sputnik Արմենիա
Հայաստանում բժիշկները ծափերով են ճանապարհում կորոնավիրուսից բուժվածներին. տեսանյութ

ԲԿ-ի փոխտնօրեն Աննա Մարտիրոսյանն էլ պատմում է, որ յուրաքանչյուր ապաքինված պացիենտի հետ ամբողջ բուժանձնակազմը վերապրում է այն ամենը, ինչի միջով անցել է հիվանդը։

«Յուրաքանչյուրիս համար դա մեծ հաղթանակ է, յուրաքանչյուրի ժպիտը, յուրաքանչյուրի կյանք վերադառնալը մեզ ավելի է քաջալերում և ավելի է մոտիվացնում շարունակական և լավ աշխատանքին»,- ասում է փոխտնօրենը։

Տեսանյութի հերոսներից յուրաքանչյուրի ցանկությունն ու մաղթանքը մեկն է, որ բոլոր հիվանդներն ապաքինվեն, իսկ առողջները՝ չհիվանդանան։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2148–ն է։ Այս ընթացքում արդեն իսկ ունեցել ենք վարակից մահվան 33 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 22177 թեստավորում։

Լրահոս
0