00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Քեռյան. «Իշխանությունները լուրջ են ընդունում Վանեցյանից եկող վտանգը»

© Photo : Facebook / Garik KeryanГарик Керян
Гарик Керян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի  Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այդ համապատկերում մասնավորապես Արթուր Վանեցյանի գործունեությանը։ 
Քեռյան. «Իշխանությունները լուրջ են ընդունում Վանեցյանից եկող վտանգը»

Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի  Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի դիտարկմամբ` 2018թ–ի դեկտեմբերյան ընտրությունները «Իմ քայլը» դաշինքի համար ապահովեցին քվեների բացարձակ մեծամասնությունը։ Այդպիսով ստեղծվեց այնպիսի քաղաքական իրավիճակ, որ ինչպես խորհրդարանական մյուս կուսակցությունները` ԲՀԿ–ն և ԼՀԿ–ն, այնպես էլ արտախորհրդարանական ուժերը, որոնք այսօր հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, զրկվեցին քաղաքական գործընթացների վրա ազդելու բոլոր լծակներից։ 

День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Կա սուտ, կա մեծ սուտ, և կա փաշինյանական սուտ»․ Արթուր Վանեցյան

«Այս իրավիճակը շատ եմ նմանեցնում 2008թ–ի, գուցե նաև 2013թ–ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, երբ իշխանությունն ունեցավ բացարձակ մեծամասնություն, որով զրկել էր մյուս քաղաքական ուժերին ազդեցության որևէ լծակից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։ 

Քեռյանի կարծիքով` քաղաքական դաշտում դերերը փոխվել են, բայց խնդիրն ըստ էության մնացել է նույնը, որովհետև ոչ մի քաղաքական ուժ այսօր որևէ ազդեցություն չունի որոշումների կայացման վրա։ Բացի այդ, կորոնավիրուսի հետևանքով ստեղծված բավական լարված իրավիճակն, ըստ Քեռյանի, լրացուցիչ ազդակներ է տվել ընդդիմադիր քաղաքական ուժերին առավել ակտիվ հանդես գալու համար։ 

«Եթե նայենք արտախորհրդարանական ուժերին, ապա այսօր, օրինակ, ՀՀԿ–ի լիդերները մերթընդմերթ խոսում են, բայց ստացվում է այնպես, որ մարդկային ու կազմակերպական առումով այդ ուժը լուրջ ռեսուրս չունի որևէ դերակատորւմ ստանձնելու համար։ Ներկայումս ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում անհատ քաղաքական գործիչների կամ խմբավորումների համար` ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու և քաղաքական դաշտ մտնելու առումով։ Բնականաբար Վանեցյանի գործունեությունը մտնում է նշված տրամաբանության մեջ»,– նշեց Քեռյանը։

«Ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին». Հրաչյա Հակոբյան

Քաղաքագետի գնահատմամբ` ընդդիմադիր դաշտում կա բավականին լուրջ վակուում, քաղաքական մեծամասնությունը գործում է այնպես, ինչպես կամենում է, նրա գործունեության վրա որևէ ազդակ չկա։ Ըստ Քեռյանի` երկրում առկա սուր իրավիճակը  նախադրյալներ է ստեղծում հատկապես ընդդիմադիր կուսակցություններ հիմնելու համար։ Օրինակ` Վանեցյանի կողմից կա նախաձեռնություն, կա քայլ, նա եղել է ԱԱԾ տնօրեն, ունի կապեր ու լծակներ որոշակի քայլեր կատարելու համար, բայց քաղաքագետի համոզմամբ` դեռ պետք է սպասել, որ պարզ լինի, թե արդյո՞ք նրան կհաջողվի ստեղծել ազդեցիկ քաղաքական ուժ։ 

Начальник полиции Валерий Осипян и директор СНБ Артур Ванецян перед началом празднования дня Победы (9 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, գոյություն չունի. Վանեցյանը խոսել է Գավառի դեպքից

Արթուր Վանեցյանի հասցեին հնչող ծանր մեղադրանքների հանգամանքն, ըստ քաղաքագետի, նշանակում է, որ իշխանությունները լուրջ են ընդունում Վանեցյանից եկող վտանգը, այսինքն` ըննդիմադիր ուժ ստեղծելու վտանգը։ Ըստ նրա` քանի որ մեղադրանքները բավականին հասցեական են, ոչ միայն քաղաքական, այլև պետական նշանակություն ունեն, հետևաբար իշխող քաղաքական ուժը չի ցանկանում, որ Վանեցյանի շուրջ ձևավորվի նոր բևեռ։ Նման դեպքերում իշխանությունն ու նոր ստեղծվող քաղաքական ուժը երկուստեք փորձում են սև PR-ի միջոցով սևացնել միմյանց, ինչը տեղավորվում է քաղաքական տեխնոլոգիաների ընդհանուր տրամաբանության մեջ։ 

«Մեզ իրական հեղափոխություն է պետք». Արսեն Բաբայանը միանում է Արթուր Վանեցյանին

Լրահոս
0