Կրակոց Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխել քրեական աշխարհում ճանաչված երիտասարդի

© Sputnik / Asatur YesayantsБольница Эребуни
Больница Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կայքի տեղեկություններով` 33–ամյա վիրավորը նախկինում եղել է դատապարտված և վերջերս է գրավով ազատ արձակվել։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի –Sputnik. Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 13։00-ի սահմաններում, աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Տեղեկությունը հաղորդում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28–րդ փողոցից։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Կայքի տեղեկություններով` վիրավորը նախկինում եղել է դատապարտված, քրեական աշխարհում ունի ճանաչում և դատարանի որոշմամբ վերջերս է գրավով ազատ արձակվել։

Եղբայրների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկին վիրահատել են. նոր մանրամասներ Գավառի դեպքից

Լրահոս
0