Միշուստինի հետ պատահածից հետո Պուտինի առողջության մասին ավելի շատ են հոգ տանում

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПресс-секретарь президента РФ Дмитрий Песков во время ежегодной большой пресс-конференции Владимира Путина (20 декабря 2018). Москвa
Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков во время ежегодной большой пресс-конференции Владимира Путина (20 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պեսկովն ընդգծել է, որ միջոցները խստացվել են այն բանից հետո, երբ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությունն այս պահին առավելագույն բարձր մակարդակով է հսկվում։ Այդ տեղեկությունը հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։ Հաղորդավար Պավել Զարուբինը հարցազրույցից մի հատված է հրապարակել Instagram-ի իր էջում։

View this post on Instagram

A post shared by Павел Зарубин (@zarubinreporter) on

Պեսկովն ընդգծել է, որ միջոցները խստացվել են այն բանից հետո, երբ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով։

Երեկ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ասել է, որ վարակվել է COVID-19–ով։

Премьер-министр РФ Михаил Мишустин - Sputnik Արմենիա
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով

«Հենց նոր հայտնի դարձավ, որ իմ հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։ Ռոսպոտրեբնադզորի պահանջներին ենթարկվելով` պետք է ինքնամեկուսանամ։ Դա անհրաժեշտ է գործընկերներիս անվտանգությունն ապահովելու համար», -ասել է Միշուստինը՝ տեսակապով դիմելով Պուտինին։

«Այն, ինչ ձեզ հետ է կատարվում, կարող է յուրաքանչյուրիս հետ լինել»,-ասել է Պուտինը` շնորհակալություն հայտնելով Միշուստինին աշխատանքի համար ու խոստանալով տարբեր հարցեր քննարկել նրա հետ։

Միշուստինը դիմել է քաղաքացիներին՝ խնդրելով հնարավորինս պատասխանատու կերպով վերաբերվել սեփական առողջությանը մայիսյան տոների ընթացքում։

Կրեմլում հերքել են ԶԼՄ–ների հրապարակումները, թե Միշուստինը կարող է լքել վարչապետի աթոռը

Լրահոս
0