00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեստորաններն ու սրճարանները կգործեն, բայց միայն բացօթյա տարբերակով. նոր որոշում

© Sputnik / Aram NersesyanԱրտակարգ իրավիճակների ժամանակ փողոցային սրճարանի այցելուները (23 մարտի, 2020թ)․ Երևան
Արտակարգ իրավիճակների ժամանակ փողոցային սրճարանի այցելուները (23 մարտի, 2020թ)․ Երևան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրային տրանսպորտը շարունակելու է չգործել, փոխարենը կվերաբացվեն գեղեցկության սրահները:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Մայիսի 4-ից կվերացվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ: Տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն չի լինի։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշեց, որ թեպետ հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, բայց միևնույն ժամանակ հանրային տրանսպորտը չի գործի կորոնավիրուսի համավարակի տարածման ռիսկի պատճառով:

Այսպիսով, մի քանի օրից կվերացվեն գրեթե բոլոր սահմանափակումները՝ տնտեսության ոլորտում որոշակի բացառություններով:

«Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու են սահմանափակումները առևտրի իրականացման վայրերում, այսինքն՝ մոլերն ու հանրախանութներ փակ են լինելու»,- նշեց նա՝ հավելելով, որ շարունակելու են գործել դրանց տարածքում սննդի, պարենային խանութները, դեղատները, նաև գործելու են գյուղշուկաները:

Երկուշաբթի օրվանից մշակող արդյունաբերության հետ կապված սահմանափակումներ չեն լինելու, կվերսկսեն աշխատանքները տեքստիլ, կահույք, կոշիկ արտադրող ընկերությունները, պոլիգրաֆիական և այլ ենթաոլորտներ:

Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում

Ինչ վերաբերում է հանրային սննդի կազմակերպմանը, ապա կգործեն միայն այն սրճարանները, ռեստորաններն ու բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք, այսինքն՝ դրանց գործունեությունն ու հաճախորդներին սպասարկումը կթույլատրվի միայն բացօթյա տարածքում. փակ տարածքում սպասարկում չի իրականացվելու:

Վերաբացվում են նաև բուսաբանական, կենդանաբանական այգիները, արգելոցները և այլն:

Սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների համար: Կվերաբացվեն նաև գեղեցկության սրահները, լվացման, մաքրման ծառայությունները:

Семья премьер-министра Никола Пашиняна во время встречи с детьми из диаспоры (21 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի ընտանիքը դուրս է եկել զբոսանքի ու համոզվել՝ կանոնները չեն պահպանվում

Ցանկացած ոլորտի համար մշակվել են առանձին ուղեցույցներ՝ անվտանգության և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ապրիլի 28-ին նոր որոշում կայացրեց` մեղմելով տեղաշարժի սահմանափակումները: Արդեն թույլատրվում է բնակության վայրից մինչև 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ անել կամ հեծանիվ վարել: Քաղաքացիները նաև կարող են զբոսնել 2 չափահաս երեխաների հետ կամ ընտանիքի անդամներով: 

Վրաս մի շնչի. ո՞վ է սուպերմարկետներում արտակարգ դրության կանոնները խախտելու պատասխանատուն

Լրահոս
0