00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը «չեղարկեց» Բեռլինից թռիչքները

© Sputnik / Aram NersesyanСын Героя Советского Союза Вазгена Оганесова Владимир Оганесян
Сын Героя Советского Союза Вазгена Оганесова Владимир Оганесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բեռլինի գրավման օրվա առթիվ Sputnik Արմենիան հիշում է Խորհրդային Միության հերոս, օդաչու Վազգեն Օգանեսովի սխրանքը։

1945 թվականի ապրիլի 25-ին խորհրդային զորքերը օղակը սեղմեցին Բեռլինի շուրջը և անցան գրոհի։ Սակայն Բրանդենբուրգյան դարպասների մոտ գտնվող Տիրգարտեն այգու միջով անցնող ճանապարհին կառուցած «թռիչքուղու» վրա, Հիտլերի բունկերի հարևանությամբ շարունակում էին օդ բարձրանալ ու վայրէջք կատարել ինքնաթիռները։

Тренировочные полёты самолётов ЮВО МО РФ перед авиапарадом 9 мая (29 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուս օդաչուները ՀՀ–ում «Հիշատակի էստաֆետ» ակցիա են անցկացրել` նվիրված Հաղթանակի 75-ամյակին

Խորհրդային հրամանատարությունը կարծում էր, որ բունկերի մերձակայքի անգարներում քողարկված ինքնաթիռներից մեկով քաղաքը պետք է լքեր հենց Հիտլերը։ Սակայն նրան խանգարեցին, և խանգարողներից մեկը Խորհրդային Միության ապագա հերոս Վազգեն Օգանեսովն էր։

Բեռլինի գրավման օրը Sputnik Արմենիան զրուցել է նրա որդու` Վլադիմիր Հովհաննիսյանի հետ։ Զրուցել է Դավիթ Գալստյանը։

– Գլխավոր հարցը` Հիտլերը իսկապե՞ս փորձել է փախչել Բեռլինից, և ի՞նչ դեր է ունեցել ձեր հայրիկը այդ օպերացիայում։

– Այսպես է եղել։ Բեռլինի վրայով հերթական թռիչքն իրականացնելու ժամանակ խորհրդային օդաչուները նկատել են, որ Տիրգարտենի թռիչքուղուց ինքնաթիռներ են բարձրանում։ Տիրգարտենը Բեռլինում գտնվող այգի է, որտեղ հատուկ ծառուղի էին կառուցել։ Հրամանատարությանը (ընդհուպ մինչև Ժուկով) զեկուցել են, որ Հիտլերի բունկերը, ըստ ամենայնի, այնտեղ է։ Դա եղել է ապրիլի 28-ին։ Քողարկված ինքնաթիռներ են փնտրել, բայց ոչ մի կերպ չեն կարողացել գտնել. ողջ Բեռլինը հրդեհված է եղել։ «Վերևից» ասել են` եթե Հիտլերին հաջողվի փախչել, բոլորիդ...

Եվ որպես 16 օդային բանակի ամենաուժեղ օդային հետախույզի ընտրել են հորս ու ևս մեկ օդաչուի` Դվուրեչենսկուն։ Պահպանվել է նաև ռազմաճակատային թերթը, որտեղ գրված է, որ Բեռլինի երկնքում ավագ լեյտենանտ Օգանեսովը 5 ինքնաթիռ է խոցել։

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Օգանեսով
Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը  «չեղարկեց» Բեռլինից թռիչքները - Sputnik Արմենիա
Վազգեն Օգանեսով

Կոնկրետ առաջադրանք է տրվել` պետք է գտնել ինքնաթիռները։ Հայտնաբերել են ու վերադարձել ռմբակոծիչների հետևից, որպեսզի նրանց ցույց տան թիրախները։

Ահա 1960-ականներին «Տրուդ» թերթը, որտեղ գրված են ավիացիայի մարշալ, 16-րդ օդային բանակի հրամանատար Ռուդենկոյի հուշերը (բանակը մտնում էր 1-ին բելառուսական ճակատի կազմի մեջ և մասնակցում էր Բեռլինի գործողություններին – խմբ.)։ Այստեղ գրված է, որ հենց նա է հրահանգել...

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Օգանեսով
Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը  «չեղարկեց» Բեռլինից թռիչքները - Sputnik Արմենիա
Վազգեն Օգանեսով

«Գեներալ Եվգենի Սավիցկին, որն այն ժամանակ 3-րդ կործանիչ ավիացիայի կորպուսի հրամանատարն էր, ապրիլի 27-ին երկինք բարձրացավ։ Եվ տեսավ, որ Տիրգարտենի կենտրոնական ծառուղուց վերելք է կատարում երկտեղանի կապավոր ինքնաթիռը։ Սավիցկին ոչնչացրեց այն և այդ մասին անմիջապես հայտնեց բանակի շտաբ։ Մեզ պետք չէր բացատրել, թե ով և ինչի համար է այդ ինքնաթիռով դուրս թռչում Հիտլերի որջից։ Մենք Բրանդենբուրգյան դարպասների մոտ ուղարկեցինք փորձառու հետախույզներից մեկին` կործանիչ օդաչու Վ. Օգանեսովին` հետևողի հետ։ Նրանք վերադարձան և հաստատեցին` իսկապես կայսերական գրասենյակի երկու կամ երեք ինքնաթիռ և մի քանի տանկ կա քողարկված։ Հաջորդ օրը Օգանեսովն արդեն առաջնորդում էր 8 ռմբակոծիչ և 8 գրոհիչ։ Տեսանելիությունը նվազագույն էր։ Սակայն հետախույզը միայն իրեն հայտնի կողմնորոշմամբ երկու խմբերն էլ դուրս բերեց թիրախի մոտ և նույնիսկ մատնանշեց նրանց տեղը լուսածրող գնդակների կրակահերթով։ Ռմբակոծիչները պուրակի և գլխավոր ծառուղու ուղղությամբ հարվածներ հասցրին, իսկ գրոհիչները գնդացրից ստուգեցին տեղանքը։ Օգանեսովը կրկնակի մուտք գործեց պարզելու համար արդյունքները։ Ինքնաթիռների տեղում այրվում էին բեկորները, ողջ ծառուղին ձագարափոսերով էր պատված։ Սակայն այստեղ «արթնացան» թշնամու զենիթայինները։ Արկերից մեկը պայթեց անմիջապես կողքին, օդաչուն վիրավորվեց, բայց կարողացավ վերադառնալ օդակայան և վայրէջք կատարել։ Ավելի ուշ Վ. Օգանեսովին Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվեց»,–գրված է թերթում։

(Իր հուշերում Ռուդենկոն գրում է, որ դրանից առաջ Օգանեսովը հասցրել էր ռադիոյով զեկուցել. «Առաջադրանքը կատարված է, թիրախը` ոչնչացված» –խմբ.)։

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Օգանեսովը կնոջ հետ
Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը  «չեղարկեց» Բեռլինից թռիչքները - Sputnik Արմենիա
Վազգեն Օգանեսովը կնոջ հետ

Եվրոպայում դաշնակիցների էքսպեդիցիոն ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ապագա նախագահ Դուայթ Էյզենհաուերը գրել է, որ Հիտլերը պետք է թաքնվեր, սակայն խորհրդային ավիացիան Տիրգարտենում ոչնչացրել էր նրա ինքնաթիռը։

Այստեղ կասկածներ չկան, ամեն ինչ փաստագրված է, այդ մասին գրքերում է գրվել։

– Կպատմե՞ք ձեր հոր մասին։ Որտե՞ղ է ծնվել Վազգեն Օգանեսովը, ինչպե՞ս է հայտնվել ավիացիայում։

– Մեր իսկական ազգանունը Բիշարյան է։ Նախապապիս անունը Հովհաննես էր։ Երբ նա բանակ է գնացել, անվան կողքին գրել են Օգանեսով. այդ ազգանունն ավելի հեշտ է եղել արտասանել։ Այդ օրվանից եղբայրներից յոթը Բիշարյան էին, մեկը դարձավ Օգանեսով։

Հայրս ծնվել է 1920 թվականին Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հոռոմ գյուղում։ Որդու ծնվելուց հետո նրա հայրը` մեր պապը, Բաքու է տեղափոխվել։ Նա նավթագործ էր, իսկ Բաքուն այն ժամանակ դեռ ադրբեջանական չէր, այլ ինտերնացիոնալ քաղաք։

Վազգենը հայկական դպրոց է ավարտել, ընդունվել է Բաքվի աերոակումբ, հետո Թբիլիսիի ավիացիոն դպրոց...

Մենք 11 հայ օդաչու ունենք, որոնք Խորհրդային Միության հերոսներ են։ Նրանցից միայն հայրս է Հայաստանում ծնվել։ Մեկը Ղարաբաղից էր, մյուսը` Արմավիրից (ՌԴ)...

Հայրս հմայիչ երիտասարդ էր, հետևում էր նորաձևությանը, «պիժոն» էր։ Միշտ թռչելու էր գնում տոնական (կապույտ) համազգեստով, սովորականը կանաչ էր։

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Օգանեսովը թիմակիցների հետ
Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը  «չեղարկեց» Բեռլինից թռիչքները - Sputnik Արմենիա
Վազգեն Օգանեսովը թիմակիցների հետ

Պատերազմն ու խոցված ամերիկյան ինքնաթիռը

– Նա ամբողջ պատերազմի ընթացքում ընդհանուր առմամբ 23 ինքնաթիռ է խոցել (11 խոցված ինքնաթիռների համար ԽՍՀՄ հերոսի կոչում էին շնորհում)։ Բեռլինի գործողությունների ժամանակ հայրս ամերիկյան ինքնաթիռ է խոցել, որով նաև անգլիացի գեներալներ էին թռչում։ Հորս կուբախտ են տարել, միջազգային սկանդալի սպառնալիք է ի հայտ եկել։

Հիմա պատմեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Հայրս բարոխցիկում է եղել, երբ հայտնել են, որ գերմանացիները (թե կոնկրետ ով, անհասկանալի է եղել) խորհրդային ինքնաթիռ են խոցել...

Նա էլ նստել է ինքնաթիռն ու գնացել այդ ամերիկյան ռմբակոծիչի հետևից։ Իսկ խոցելն այդքան էլ հեշտ չէր, ամրոցի պես պինդ ինքնաթիռ էր, բայց հայրս խոցել է։ Երբ ինքնաթիռը սկսել է ընկնել, տեսել է վրայի ամերիկյան դրոշի աստղերը։

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Օգանեսով
Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը  «չեղարկեց» Բեռլինից թռիչքները - Sputnik Արմենիա
Վազգեն Օգանեսով

Խոցված օդանավի անձնակազմը սկսել է օդապարիկներով ցած թռչել, խորհրդային հետևազորը կրակ է բացել նրանց ուղղությամբ` գերմանացիների տեղ դնելով։ Ամերիկացիներն իմացել են` ով է խոցել իրենց ռմբակոծիչը` Յակ-9–ի 23 աստղերով։ Մեծ սկանդալ է հասունացել, տեղեկությունը հասել է Ժուկովին, հորս ռազմական դատարան է սպառնացել։ Ավելի ուշ այս պատմությունը փակել են, իսկ հորս անձնական գործում գրել են, որ ինչ–որ միջազգային նորմեր է խախտել։

Великая Отечественная война 1941-45 гг. Сталинградская битва - Sputnik Արմենիա
Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

Հորս Հերոսի կոչում են շնորհել 1946 թվականին, 1947 թվականին նա աստղ է ստացել։ Պատմում էր, որ հերոս օդաչուները 10-11 ինքնաթիռ էին խոցել, իսկ ինքը` 23, բայց կոչում չուներ։

Խորհրդային Միության հերոսի կոչման հետ մեկտեղ Լենինի շքանշան էր հասնում։ 25 տարեկանում հայրս Մարտական կարմիր դրոշի երեք շքանշան ուներ անձնական հերոսության համար։ Նման բան հազվադեպ էր հանդիպում։

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Օգանեսովին Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհելու մասին փաստաթուղթն ու վկայականը
Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը  «չեղարկեց» Բեռլինից թռիչքները - Sputnik Արմենիա
Վազգեն Օգանեսովին Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհելու մասին փաստաթուղթն ու վկայականը

Ամբողջ պատերազմի ընթացքում հորս միայն երկու անգամ են խոցել, երկուսն էլ` զենիթային թնդանոթից։ Առաջին անգամ` Բեռլինում, երկրորդ անգամ` Ուկրաինայում։ Այդ մասին ինձ քույրս է պատմել։

Ի դեպ, հորեղբայրս 1–ին աստիճանի կապիտան էր, Սևաստոպոլում առափնյա հրետանու հրամանատար։ Երկուսն էլ ռազմաճակատից ողջ վերադարձան։

– Ի՞նչ եղավ պատերազմից հետո։

– Հայրս վնասվածք է ստացել սրտի և դեմքի շրջանում։ Թափանցող վերք էր, կրակել էին ավիացիոն գնդացիրներից։ Հորս հիվանդանոց են տեղափոխել, և Բեռլինի գրավումն ու Հաղթանակի օրը նա դիմավորել է հիվանդանոցում։ Վիրավորվելուց հետո նա լիովին չկազդուրվեց։

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Օգանեսովն ընտանիքի հետ
Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը  «չեղարկեց» Բեռլինից թռիչքները - Sputnik Արմենիա
Վազգեն Օգանեսովն ընտանիքի հետ

Իմ ծնվելուց հետո մեր ընտանիքը Էստոնիա տեղափոխվեց, որտեղ հայրս գնդի հրամանատարի տեղակալ էր։ Այնուհետև Կամչատկայում էր աշխատում։ Այնտեղ նա թռիչքի ժամանակ 3 անգամ 15-20 վայրկյանով կորցրել է գիտակցությունը։

Հորս շտաբի պետի պաշտոն էին առաջարկում։ Բայց նա հրաժարվեց. «Ես օդաչու եմ, շտաբի պետ չեմ լինի»։ 1957 թվականին, եթե չեմ սխալվում, նա աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց և վերադարձավ Բաքու։

1989 թվականին` Սումգայիթի դեպքերից հետո, հայրս Հայաստան եկավ։ Մահացել է 1993 թվականի մայիսի 23-ին 73 տարեկանում, թաղված է Երևանում։

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Հովհաննիսյան
Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը  «չեղարկեց» Բեռլինից թռիչքները - Sputnik Արմենիա
Վազգեն Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ Երրորդ ռեյխի հիմնադիր, 1933-1945 թվականներին Գերմանիայի ռեյխսկանցլեր Ադոլֆ Հիտլերը ինքնասպանություն գործեց 1945 թվականի ապրիլի 30-ին։

Լրահոս
0