00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանից. նա նամակ է գրել վարչապետին

© Sputnik / Asatur YesayantsАрпине Ованнисян. Заседание Правительства РА 16.02.2017
Арпине Ованнисян. Заседание Правительства РА 16.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախկին նախարարը հուսով է, որ Փաշինյանը կվերանայի իր քայլերը` երկիրը փրկելով անդունդից, հակառակ դեպքում ստիպված կլինի հեռանալ ժողովրդի պահանջով։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ է հրապարակել` հորդորելով հեռանալ իշխանությունից:

«Հարգելի Նիկոլ, հետևելով հանրային կյանքի վերջին օրերի բուռն իրադարձություններին` տպավորություն է, թե Դուք հոգնել եք իշխանությունից, դուք հասկացել եք, որ փողոցն ու կաբինետը արմատապես տարբերվում են իրարից, ու ցանկանում եք հեռանալ: Եթե իմ տպավորությունը ճիշտ է, և Դուք իրոք նման ցանկություն ունեք, ապա կցանկանայի մի քանի փաստարկ ներկայացնել, որոնք իրոք կամրապնդեն Ձեր ցանկությունը, իսկ եթե դա միայն իմ տպավորությունն է, ապա գուցե այդ նույն փաստարկները Ձեզ մոտ նման ցանկություն արթնացնեն: Սա իմ` Ձեզ ուղղված երրորդ նամակն է, և ենթադրում եմ՝ այն կլինի որպես երկրի վարչապետին ուղղված վերջինը, ու առհասարակ էլ վերջինը, իսկ թե ինչու` Դուք ինձնից լավ գիտեք»,– գրել է նա:

Հովհաննիսյանի խոսքով` Փաշինյանը քաղաքական դիսկուրս է ներմուծել պաշտոնյային անհարիր բառերի մի ամբողջ խումբ՝ «վնգստալ», «բուդկա», «վեշերը հավաքել», «ասֆալտին փռել», «լափաման» և այլն՝ դրանով վիրավորելով ոչ թե իր «սիրած» նախկիններին, այլ իր ընտրազանգվածին՝ մտածելով, թե այդ մարդիկ միայն այդ լեզուն են հասկանում ու կիրթ չեն։

«Ձեր իշխանությունը դեֆորմացիայի է ենթարկել դաստիարակություն, պատասխանատվություն, ամոթ, բարեկրթություն, ժողովուրդ և բազմաթիվ այլ հասկացությունները: Երկու տարի առաջ փոփոխության հույսով հրապարակում հավաքված ժողովուրդը Ձեր թեթև ձեռքով դարձավ հայհոյող, ատելություն շնչող ամբոխ»,–գրել է նա։

Հովհաննիսյանը կարծում է, որ Փաշինյանն աղավաղել է թիմային աշխատանքի գաղափարը։ Եթե ամբողջ աշխարհում թիմային աշխատանքը ենթադրում է բարդ խնդիրների լուծում` բոլորի ջանքը, գիտելիքը, փորձառությունը մեկտեղելով, ապա այս իշխանության դեպքում մարդկանց խանգարում են աշխատել։

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Ինչու է իշխանությունը մերժել Արփինե Հովհաննիսյանի «անկեղծ մղումները»

«Ամենավատը` թիմային աշխատանքի ձեր ընկալումը ենթադրում է խոչընդոտել, խանգարել, ստվերել այն թիմակիցներին, ովքեր փորձում են զբաղվել իրական աշխատանքով։ Ի դեպ, այդպիսի իրավիճակ է նաև Ձեր շարքային թիմակիցների մոտ` եթե մեկը մի նորմալ նախագիծ է գրում, ապա սկսվում են բանսարկություններ ու կեղտոտ խաղեր նրա դեմ: Ամենացցուն օրինակներից մեկը արտակարգ դրությունն է: Ակնհայտ է, որ պարետին խոչընդոտել փորձում են բոլորը` Ձեզնից սկսած, առողջապահության նախարարին խոչընդոտում եք հիմնականում Դուք` ժողովրդին անլուրջ իմպուլսներ հաղորդելով, «կորոնավիրուսն ում շունն է» ոճով: Դրա համար էլ հարևան Վրաստանը շատ ավելի լավ վիճակում է, քան մենք»,– գրել է նա:

Նախկին նախարարը պնդում է, որ վարչապետը մոտ է, բայց միևնույն ժամանակ շատ հեռու է ժողովրդից, նրանց խնդիրներից: Լուծումներ առաջարկելու փոխարեն կարող է ժամեր անցկացնել՝ բացատրելով, թե ինչու չի կարող լուծել այս խնդիրը: Հովհաննիսյանը հանդիմանում է Փաշինյանին լռության համար, երբ խոսքը վերաբերում է երկրի անվտանգության խնդիրներին, ներառյալ Ղարաբաղյան հիմնահարցին:

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցածի հետևում մարդիկ կան կանգնած. Մակունց

Հովհաննիսյանը կարծում է, որ սեփական սխալների վրա սովորելու ունակությունը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուր մարդու և պետության համար: Նա խոստովանում է, որ պետական ծառայության ժամանակահատվածում ինքն էլ է սխալներ թույլ տվել:

«Ցավոք, սակայն, Ձեզ ու Ձեր վարքագիծը նայելով՝ տպավորություն է, թե Դուք Ձեզ համարում եք բոլոր հարցերում միակ ճիշտը: Չտեսնելով սեփական սխալները` Դուք աստիճանաբար մուտացիայի եք ենթարկում իրականությունը։ Բայց, ավաղ, իրականությունը չի փոխվում՝ ով և ինչ էլ անի: Իրականությունն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ հիմնադիր նախագահ է, իրականություն է այն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սեփական կյանքը վտանգելու գնով հող ազատագրած Արցախի հերոսներ են», - գրել է նա:

Հովհաննիսյանը վարչապետի թիմին մեղադրում է ամբարտավանության և տգիտության մեջ, ինչ-որ բան սովորելու անկարողության մեջ: Նա նաև նշում է, որ կան նախկին պաշտոնյաներ, որոնք արժանի են պատժի:

«Այս ամենով հանդերձ` ոչ ոք Ձեզնից չի ուզում վերցնել իշխանությունը, Դուք ՀՀ քաղաքացիներին պարտք ունեք վճարելու, ասեմ ավելին` ես ուզում եմ, որ այն պահին, երբ Դուք իշխանություն չունենաք, Հայաստանում գրեթե չլինի մարդ, ով հավատա, որ Դուք ուզում էիք լավ բան անել, բայց Ձեզ չթողեցին: Իրականություն պետք է լինի այն, որ Դուք ուղղակի չկարողացաք: Եթե լինի հակառակը, ու Դուք սթափվեք, ու ի հեճուկս բազմաթիվ Չհիասթափվածների` հեղափոխական-մշտական ընդդիմադրից դառնաք վարչապետ. ես միայն ուրախ կլինեմ», - գրել է նախկին նախարարը:

Հովհաննիսյանի խոսքով` դա կնշանակի, որ Փաշինյանը որոշել է կանգնեցնել պետության մուտացիայի ու գահավիժման սրընթաց ընթացքը: Եթե ոչ, ապա նա կհեռանա իր կամ ժողովրդի, ոչ թե ամբոխի որոշմամբ:

«Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու». Միքայել Մինասյան

Լրահոս
0