Միշուստինը շարունակում է բուժում ստանալ. Բելյակովը խոսել է նրա առողջական վիճակի մասին

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցПремьер-министр России Михаил Мишустин провел заседание правительства в режиме видеоконференции (30 апреля 2020). Москвa
Премьер-министр России Михаил Мишустин провел заседание правительства  в режиме видеоконференции (30 апреля 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ վարչապետի մամուլի խոսնակի խոսքով՝ Միշուստինը բժիշկների հսկողության տակ է: Նա շարունակում է հառահար աշխատել ու հեռախոսով շփվել գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik.  Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մամուլի խոսնակ Բորիս Բելյակովը հայտնել է, որ Միխայիլ Միշուսինի «առողջական վիճակն ընդհանուր առմամբ նորմալ է»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ վարչապետի ներկայացուցչի խոսքով՝ Միշուստինը բժիշկների հսկողության տակ է, շարունակում է հեռահար աշխատել ու հեռախոսով շփվել գործընկերների հետ։

«Միխայիլ Վլադիմիրովիչը շարունակում է մասնագետների վերահսկողության տակ մնալ և  բուժում ստանալ։ Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ նորմալ է», - լրագրողներին ասել է Բելյակովը։

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակապի ժամանակ վարչապետը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ Միշուստինն ասել էր, որ ինքնամեկուսանալու է։ Նրա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

Լրահոս
0