00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բալասան պապի ամենակարևոր մեդալը, կամ Հայաստանի ճակատագիրը Ստալինգրադի ելքից էր կախված

© Sputnik / Armenuhi MkhoyanБаласан Цатурян
Баласан Цатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ Հայրենականի տարիներին ռազմաճակատ մեկնած հայորդիների համար հաղթանակը ոչ միայն Խորհրդային Միության հաղթանակն էր ֆաշիստական Գերմանիայի հանդեպ, այլ նաև Թուրքիայի հնարավոր հարձակման կանխումը:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Հայրենական մեծ պատերազմի բովով անցած Բալասան Ծատուրյանը չէր սիրում կռվի մասին խոսել։ Նա գրեթե չէր պատմում պատերազմական դժվարությունների ու իր սխրանքների մասին։

Բայց մի բան նա հաճախ էր կրկնում. «Ստալինգրադի հաղթանակը սովետական բոլոր հանրապետությունների համար էր կարևոր, բայց մեզ՝ հայերիս համար` առավել ևս: Գիտեինք՝ գերմանացին հաղթեր այդ ճակատամարտը, թուրքը սահմանը կանցներ»,– Բալասան պապի այս խոսքերն է ամեն մայիսի 9-ին հիշում Գյումրիում ապրող Ծատուրյանների ընտանիքը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԲալասան Ծատուրյանի զինվորական գրքույկը
Բալասան պապի ամենակարևոր մեդալը, կամ Հայաստանի ճակատագիրը Ստալինգրադի ելքից էր կախված - Sputnik Արմենիա
Բալասան Ծատուրյանի զինվորական գրքույկը

Միայն կյանքի վերջին տարիներին էր նա սկսել հարազատներին Հայրենական մեծ պատերազմից որոշ դրվագներ պատմել։ Որդին` Սոսն ասում է, որ հայրը ամենաշատը հենց Ստալինգրադի կռիվների ու հայերի քաջագործությունների մասին էր խոսում:

Հաղթանակի օրվա առթիվ Մեծ հայրենականի վետերանները 300 հազարական դրամ պարգև կստանան

Երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը` 1941-1942թթ.–ին Բալասանին ուղարկում են Օրջոնիկիձեի 2-րդ զինվորական համազորային ուսումնարանի արագացված կուրսերն անցնելու, ապա այդտեղից անմիջապես` ռազմաճակատ: Կրակի բերան հասած երիտասարդ Բալասանը, 5-րդ գվարդիական բանակի 50-րդ դիվիզիայի շարքում գլխավորելով ականանետային դասակը, մասնակցում է  Հարավային ճակատի տարբեր տարածքների հետգրավմանը՝ Դոնի Ռոստավից մինչև Ստալինգրադ: Հենց վերջին ճակատամարտը ճակատագրական է դառնում Ծատուրյանի համար` և՛ լավ, և՛ վատ իմաստով։ Ստալինգրադի ճակատամարտերում դրսևորած սխրանքի համար նա պարգևատրվում է «Կարմիր աստղ» շքանշանով, բայց հաղթանակն անձամբ չի կարողանում վայելել:

© Sputnik / Armenuhi MkhoyanԲալասան Ծատուրյանը
Բալասան պապի ամենակարևոր մեդալը, կամ Հայաստանի ճակատագիրը Ստալինգրադի ելքից էր կախված - Sputnik Արմենիա
Բալասան Ծատուրյանը

«Դա իմ հայրիկի համար ամենակարևոր շքանշանն էր: Ճիշտ է, Ստալինգրադի հաղթանակը չի վայելել՝ 1942 թվականի դեկտեմբերի 1-ի թեժ մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվելու ու բուժվելու պատճառով, բայց նրա համար այդ ճակատամարտը շատ կարևոր էր: Հայրս շատ հայրենասեր էր ու գիտեր, որ Հայաստանի ճակատագիրը հենց Ստալինգրադի ելքից է  կախված»,-  Sputnik Արմենիային պատում է որդին ՝ Սոսը։

Великая Отечественная война 1941-45 гг. Сталинградская битва - Sputnik Արմենիա
Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

Ի դեպ, Ծատուրյանի համար այս ճակատամարտը նաև շատ էմոցիոնալ էր, որովհետև հենց այդ օրերին Լենինականում (այսօրվա` Գյումրին)` Թուրքիայի քթի տակ, նրա կինը սպասում էր առաջնեկի ծնունդին:

Հետ գնալով Սոս Ծատուրյանը մեզ պատմում է, որ հայրը` Օրջոնիկիձեում սովորելու տարիներին եկել է Հայաստան, պատահական հանդիպել է իր մորը, սիրահարվել ու արագ ամուսնացել։ «Մեծ քույրս՝ Ցողիկը, 1943 թվականին է ծնվել»,-ասում է նա։

Այսինքն` Բալասան Ծատուրյանը կռվում ու հաղթանակի էր գնում նաև այն մտադրությամբ, որ թուրքը սահմանը չանցնի ու հանկարծ չվնասվի իր նորաստեղծ ընտանիքին, իր սիրելի Հայաստանին։  Ասում էր` թուրքերը առիթը բաց չէին թողնի, կրկին կլցվեին ու կկոտորեն հայերին, իսկ Հայաստանում տղամարդ չէր մնացել, որ պայքարեր, բոլորը ռազմաճակատում էին, միայն կանայք ու ծերերն էին: «Ստալինգրադում պայքարող բոլոր հայերն էին նաև այդ պատճառով անձնուրաց կռվում, որ հանկարծ տանուլ չտան։ Դրա համար էլ Ստալինգրադի «Կարմիր աստղ» շքանշանն իր համար ամենակարևորն էր»,–ասում է Սոսը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԲալասան Ծատուրյանի մեդալներն ու պարգևները
Բալասան պապի ամենակարևոր մեդալը, կամ Հայաստանի ճակատագիրը Ստալինգրադի ելքից էր կախված - Sputnik Արմենիա
Բալասան Ծատուրյանի մեդալներն ու պարգևները

Ստալինգրադի ճակատամարտում ստացած վիրավորումից ապաքինվելուց հետո Ծատուրյանը ծառայության է անցնում Աստրախանի զինկոմիսարիատում, իսկ 1944 թվականին նշանակվում Հայաստանի մի քանի շրջանների զինկոմիսարիատներում որպես հրահանգիչ։ Արդեն 1946 թ  զորացրվում է առողջական խնդիրների պատճառով: Բալասան Ծատուրյանը նաև պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով»:

© Sputnik / Armenuhi MkhoyanԲալասան Ծատուրյանը պատերազմի տարիներին
Բալասան պապի ամենակարևոր մեդալը, կամ Հայաստանի ճակատագիրը Ստալինգրադի ելքից էր կախված - Sputnik Արմենիա
Բալասան Ծատուրյանը պատերազմի տարիներին

Նա ապրել է 99 տարի ու հասցրել է հայրենասիրություն սերմանել նաև իր զավակների մեջ։ Որդին հոր հետքերով է գնացել. 28 տարի ծառայել է ռուսական, ապա հայկական բանակում:

Ինչպես խորտակվեց ու գտնվեց «Արմենիա» ջերմանավը․ ծովում տեղի ունեցած ողբերգություն

Գրեթե մեկդարյա կյանքի ընթացքում, ընտանիքից ու երեխաներից բացի,  Բալասան Ծատուրյանի համար ամենամեծ ձեռքբերումը նաև Ստալինգրադի աստղն էր:

Լրահոս
0