Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը. Էրիկ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից

© Sputnik / Aram NersesyanМинистр охраны природы РА Эрик Григорян
Министр охраны природы РА Эрик Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի` պաշտոնից ազատվելու լուրը պաշտոնապես հաստատվեց։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,–նշված է նախագահի հրամանագրում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրիգորյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Էրիկ Գրիգորյանը Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել 2018թ.–ին։ Մինչ այդ` 2017 թվականի փետրվարի 22-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։ Նա ծնվել է 1979թ–ին, Կապան քաղաքում։ Սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։

2004-2005 թվականներին Գրիգորյանը սովորել է Էգեյան համալսարանի բնապահպանական գիտությունների ֆակուլտետում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային անսպիրանտական ծրագիրը։ Ավարտել է նաև Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը։ 2008-2009 թվականներին Գրիգորյանը սովորել և ավարտել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանը։ Մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է։

Մեկ օրում երկու պաշտո՞ն. ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել մեկ օր առաջ այլ պաշտոն ստացածը

Լրահոս
0