Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել

© Photo : Russian Scientific and Cultural CenterТоржественная церемония вручения проживающим в Лори российским ветеранам ВОВ медалей ко Дню Победы (4 мая 2020). Ванадзор
Торжественная церемония вручения проживающим в Лори российским ветеранам ВОВ медалей ко Дню Победы (4 мая 2020). Ванадзор - Sputnik Արմենիա
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Շուվալովը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Վանաձորում և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին մեդալներ են հանձնել։ Տեղեկությունը հայտնում է Գյումրիում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) կայքը։

© Photo : Russian Scientific and Cultural CenterՎանաձորում և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին մեդալներ են հանձնել
Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել  - Sputnik Արմենիա
Վանաձորում և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին մեդալներ են հանձնել

Նշվում է, որ հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 4-ին։ Նվագախմբի հնչյունների ներքո վետերանները Հաղթանակի օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «1941-1945թթ․ Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակ» հոբելյանական մեդալներ են ստացել։

© Photo : Russian Scientific and Cultural CenterՎանաձորում և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին մեդալներ են հանձնել
Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել  - Sputnik Արմենիա
Վանաձորում և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին մեդալներ են հանձնել

Մասնավորապես, պատերազմի վետերաններ Վլադիմիր Ռապացկուն և Պյոտր Արինինին անձամբ շնորհավորել են Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Շուվալովը, Վանաձորի վետերանների խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ինչպես նաև «Ռոսիա» ՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Տատյանա Ռուդոմետկինան։

© Photo : Russian Scientific and Cultural CenterՎանաձորում և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին մեդալներ են հանձնել
Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել  - Sputnik Արմենիա
Վանաձորում և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին մեդալներ են հանձնել

Իր հերթին 91-ամյա Ռապացկին (գնդի որդի), որը, չնայած պատկառելի տարիքին, դեռ դասավանդում է Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում, իբրև դիրիժոր ղեկավարեց զինվորական փողային նվագախումբը։ Երաժիշտները կատարեցին կոմպոզիտոր Դավիդ Թուխմանովի «Հաղթանակի օրը» երգի գործիքային տարբերակը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն