Մանկապարտեզները ստիպված կլինեն աշխատել օրենքով

© Sputnik / Aram NersesyanОткрытие нового детского сада благотворительного фонда "SOS - Детские деревни" (21 мая 2019). Котайк
Открытие нового детского сада благотворительного фонда SOS - Детские деревни (21 мая 2019). Котайк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի նախագիծը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի համոզմամբ, ոլորտում հեղափոխական փոփոխությունների կհանգեցնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «հեղափոխական» օրենքի նախագիծ: Այսօր խորհրդարանում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը նման որակումով ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարի խոսքով` նախագիծը լուրջ փոփոխություն է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում:

«Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքներն են սահմանվել, տարանջատվել են նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները: Մասնավորապես, որպես խնդիր ավելացվել են նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարձրացումը, որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների, ներառականության և մատչելիության ապահովումը խելամիտ հարմարեցումների միջոցով և այլն»,- ասաց Հարությունյանը:

Օրենքով սահմանվել են նաև հասարակական այն խմբերը, որոնց երեխաները նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունք կունենան: Դրանք են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ, երեք կամ ավելի երեխա ունեցող, կամ զինծառայող ծնողների երեխաները:

Շենգավիթի 5 մանկապարտեզներում անհետացող թանաքի միջոցով սննդի մուտքի և ելքի թվերը փոխվել են

Новорожденный  - Sputnik Արմենիա
Մայրերը «մաղարիչ» կանեն, բայց մանկապարտեզները պատրա՞ստ են ընդունել 0-2 տարեկան երեխաներին

Տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր բուժզննություն կանցնեն նաև նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժները: Իսկ նրանց 1/5-ը տարեկան մեկ անգամ պարտադիր վերապատրաստում պիտի անցնի։

«Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարևորեց, որ ներկայացված օրինագիծը կարգավորվելու է նաև զարգացման կենտրոնների լիցենզավորման հարցը:

Պատգամավորը նկատեց, որ այսօր յուրքանչյուրը կարող էր ԱՁ բացել ու երեխաների հետ զբաղվելը դարձնել բիզնես:

Ինչպես է պետությունն ուզում աջակցել տնտեսվարողներին. Փաշինյանը նախագիծ է ներկայացրել

«Օրինակ՝ կարող էին պարզապես զբաղվածության համար վերցնել, բայց հետագայում նախադպրոցական կրթություն իրականացնեին: Իսկ այս նախագծի պարագայում արգելվում է, պետք է պարտադիր լիցենզավորում անցնեն»,- ասաց նա:

Կառավարության ներկայացրած նախագծով սահմանվում է, որ մանկապարտեզներում ցանկացած ծրագիր իրականացվելու է բացառապես կրթական չափորոշիչների ու հաստատված ծրագրերի հիման վրա:

Նշենք, որ նախագիծն ԱԺ-ում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ այն ընդունվել էր ԱԺ հունվարի 24-ի նիստում:

«Մի անգամ հրաշք թույլ տվեք էլի»․ Գևորգ Պետրոսյանի առաջարկած նախագիծը չընդունվեց

Լրահոս
0