Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները ծառեր են տնկել «Հաղթանակի ծառուղում»

© Photo : press office of SMDВоеннослужащие ЮВО в Армении приняли участие в акции «Аллея Победы» (6 мая 2020). Еревaн
Военнослужащие ЮВО в Армении приняли участие в акции «Аллея Победы» (6 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրու Պատրիոտ ռազմահայրենասիրական այգում զինծառայողները 75 տարատեսակ ծառեր են տնկել՝ նվիրելով այս ակցիան ֆաշիզմի հանդեպ խորհրդային ժողովրդի hաղթանակին։

 

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգ ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ օկրուգի զինծառայողները մասնակցեն են «Հաղթանակի ծառուղի» ակցիային։

Ակցիան նվիրված է Հայրենական մեծ պատերազմում hաղթանակի հոբելյանին։

Торжественная церемония вручения проживающим в Лори российским ветеранам ВОВ медалей ко Дню Победы (4 мая 2020). Ванадзор - Sputnik Արմենիա
Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել

Հաղորդագրության մեջ նշված է, որ զինծառայողները 75 տարատեսակ ծառեր են տնկել Գյումրու ռազմական կայազորի «Մեծ ամրոց» զինվորական քաղաքի Պատրիոտ ռազմահայրենասիրական այգում ի նշան պատերազմի վետերանների հանդեպ հարգանքի և զոհերի հիշատակին։

«Ծառատունկը նվիրված է ֆաշիզմի հանդեպ խորհրդային ժողովրդի հաղթանակին։ «Հաղթանակի ծառուղում» մեր տնկած ծառերը որպես կյանքի խորհրդանիշ տարիներ շարունակ զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին ու ռազմաբազայի հյուրերին կհիշեցնեն խաղաղության կարևորության ու արժեքի մասին, որի համար մեր նախնիները զոհել են իրենց կյանքը», - ասել է միավորման հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը։  

Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» տանող ճանապարհները

Ռուսաստանի պաշտպանության նախարարության դպրոցի աշակերտները մայիսի 9-ի կապակցությամբ հուշատախտակներ են պատրաստում պատերազմի վետերանների ու զոհված հայրենիքի պաշտպանների մասին տեղեկություններով։ Հուշատախտակները տեղադրվելու են «Հաղթանակի ծառուղում» տնկված յուրաքանչյուր ծառի կողքին։

Լրահոս
0