00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատն անհանգստացած է Ucomի շուրջ ստեղծված իրավիճակով

© Sputnik / Zara MikaЛоготип компании Ucom
Логотип компании Ucom - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը հույս է հայտնում, որ այս անցումային և բարդ շրջանում ՀՀ-ում գործարարական և ներդրումային միջավայրը պիտի լինի պաշտպանված անկայունությունից, բիզնես-վստահության անկումից և անվստահության մթնոլորտից:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի– Sputnik. Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատն իր անհանգստությունն է հայտնել Ucom հեռահաղորդակցության օպերատորի և նրա տնօրենների խորհրդի նախագահի շուրջ կատարվող զարգացումների մասով։

Логотип бренда Beeline над входом в офис продаж и обслуживания на улице Амиряна - Sputnik Արմենիա
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են

«Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանում իր առաքելության շրջանակներում, որն է առևտրային, գործարարական և ներդրումային մթնոլորտի բարելավումն ու զարգացումը, ուշադրությամբ է հետևում «Յուքոմ» և «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Այս կոնտեքստում առավել անհանգստացնող էր ՀՀ վարչապետի նորանշանակ խոսնակի ֆեյսբուքյան հայտարարությունը «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի օտարմանը կառավարության միջամտելու մտադրության և նույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պալաատն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի հիման վրա:

Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան

«Ցանկանում ենք հավատալ, որ խոսնակի հայտարարություններում առկա դատաիրավական և գործադիր մարմինների անառողջ փոխազդեցության հնարավորության ակնարկները զուտ խոսնակի անփորձության հետևանքն են»,–գրել են հայտարարության հեղինակները և հիշեցրել, որ իրավական պետության մեջ գործադիր իշխանությունը զերծ է մնում բաժնետերերի միջև ընթացող վեճերին միջամտելուց, դրանց վրա ազդելուց կամ ճնշումներ գործադրելուց։

Новый гендиректор компании Ucom Ара Хачатрян - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Ucom–ի գլխավոր գրասենյակում

Հիշեցնենք՝ ապրիլին լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմում են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։

Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։

«Իմ առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»․ Գուրգեն Խաչատրյան

Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել էր տնօրենների խորհրդի նիստը (Արա Խաչատրյանի ընտրության նպատակով), ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է:

Դրանից հետո խուզարկություններ անցկացվեցին Գագիկ Խաչատրյանի որդիների տներում և գրասենյակներում։ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացվեց:

Լրահոս
0