Նիկոլ Փաշինյանը խոսեց գազի գնի ու «Գազպրոմի» մղումների մասին

© Sputnik / Илья Питалев / Անցնել ֆոտոբանկОАО "Газпром"
ОАО Газпром - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՀՀ վարչապետն ԱԺ–ում ասաց, թե Հայաստանն ինչ դիրքորոշում ունի գազի գնի հարցում: Ըստ նրա` ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի՝ գազի գնի վերաբերյալ հարցին, ասաց, որ ԵԱՏՄ-ի օրակարգային հարցերից մեկը էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է, և գազի գինը որոշելիս այսօրվանից այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք։

«Իհարկե, այդ հարցը մտահոգիչ է, քանի որ ընդհանուր առմամբ այն մղումները, որ ունեն «Գազպրոմի» մեր գործընկերները՝ տնտեսապես ավելի մրցունակ դարձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, մեզ համար հասկանալի և ընդունելի են: Եթե գազի խողովակները չսպասարկվեն, շարքից դուրս կգան ու վառելիքը չի հասնի տեղ: Այսինքն` պետք է, որ ընկերությունը պատշաճ շահույթ ունենա ենթակառուցվածքները սպասարկելու համար»,- ասաց Փաշինյանը:

Այդուհանդերձ, վարչապետի դիտարկմամբ, ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի:

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин во время заседания Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա
Գազի գնի բարձրացման խնդիրը լուծելու հարցում Փաշինյանն ակնկալում է Պուտինի միջամտությունը

Հիշեցնենք` մարտի 31-ին հայտնի դարձաբ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմին», որպեսզի վերանայեն գազի գինը` հաշվի առնելով համաշխարհային շուկայում գնի նվազման միտումը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած մի շարք հարցերը, այդ թվում` գազի գնի վերաբերյալ, կլուծվեն դաշնակցային և ռազմավարական գործընկերության մակարդակում։

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։

Ընդ որում` Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ (հազար խորանարդ մետրի դիմաց) կամ մոտավորապես 290 դոլար:

«Գազպրոմ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիային» է պատկանում Հայաստանի գազատրանսպորտային ցանցը և աշխատում է ՀՀ ՀԾԿՀ սահմանած կանոններով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала