ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին սկսել են ծաղրել սոցցանցերում, երբ Instagram-ում հրապարկված լուսանկարներից մեկում ֆոտոշոփի անհաջող միջամտություն են նկատել։ Լուսանկարիչ Գրեգ Սուելսի ֆոտոշարքում Քիմը լուսանկարվել է կրծքին ու կոնքերին փաթաթված կտորով, որն օձի կաշի է հիշեցնում։
Посмотреть эту публикацию в Instagram
Նրանք նույնանման պատկեր են ստացել են նաև Քարդաշյանի մազերի վրա, բայց ուշադիր օգտատերերը նկատել են, որ նրա վարսերում մատներ են «մոռացել»։

«Տիկին, ի՞նչ գործ ունեն մատները ձեր մազերի մեջ»,- գրել է օգտատերերից մեկը։
«Ինչպե՞ս են մատները հայտնվել մազերի մեջ, դուք երե՞ք ձեռք ունեք»,- գրել է մեկ ուրիշը։
«Քիմ, մազերիդ մեջ երկու մատներ են մնացել»,- ֆոտոշոփի զավեշտալի արդյունքը մեկնաբանել է մեկ այլ օգտատեր։
Քիմ Քարդաշյանը պարզել է` քանի տոկոսով է ինքը հայ. նա վերհիշել է հայաստանյան այցերը
Նշենք, որ Քարդաշյանը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել օգտատերերի մեկնաբանություններին։
«Երկրի վրա ապրող հրեշտակը». Քարդաշյանի քույրը $1մլն է նվիրել COVID-19–ի դեմ պայքարի համար