00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Արա Շահվերդյան
Իրանահայերը միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի խորհրդարանի ընտրություններին․Շահվերդյան
06:28
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նացիստների և Նժդեհի միջև զուգահեռներն անընդունելի են»․ Միրզոյանը՝ ԱՊՀ գործընկերներին

© Sputnik / Asatur YesayantsСпикер Национального собрания Армении Арарат Мирзоян на заседании Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн
Спикер Национального собрания Армении Арарат Мирзоян на заседании Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը ԱՊՀ երկրների իր գործընկերներին կոչ է արել մանրամասն ուսումնասիրել Գարեգին Նժդեհի կենսագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Հայաստանը անտեղի է համարում նացիստների և հայ քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի միջև զուգահեռներ անցկացնելը և ԱՊՀ երկրների գործընկերներին կոչ է անում մանրամասն ուսումնասիրել նրա կենսագրությունը։ Այդ մասին Հաղաթանակի 75-ամյակին նվիրված խորհրդարանային առցանց կոնֆերանսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։

Главный консул Армении в Ростове Вардан Асоян встретился с мэром Армавира Андреем Харченко и председателем городской Думы Александром Поляковым (5 декабря 2019). Армавир, РФ - Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր հյուպատոսը Նժդեհի հուշատախտակի թեման քննարկել է Արմավիրի պաշտոնյաների հետ

Միջոցառումը նախաձեռնել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, մասնակցել են ԱՊՀ երկրների, կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների ղեկավարներն ու ներկայացուցիչները, Եվրախորհրդարանի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ:

Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է Նժդեհին՝ հիշելով Աշխաբադում տեղի ունեցած աղմկահարույց դեպքը, երբ 2019 թ-ի հոկտեմբերին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանավեճ ծավալվեց հայազգի հայտնի պետական գործիչ Գարեգին Նժդեհի շուրջ։

Բանավեճի ընթացքում Իլհամ Ալիևը Հայաստանի ազգային հերոսին անվանել էր նացիստների գործակից, որին «հերոսացրել է Հայաստանի նախկին իշխանությունը»։

Նիկոլ Փաշինյանի արձագանքը շատ չուշացավ․ նա հիշեցրեց, որ Նժդեհը պայքարում էր թուրքական բռնապետության դեմ։

«Գարեգին Նժդեհի հասցեին անընդունելի հարձակումների հետ կապված ուզում եմ ասել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ՝ 2019թ․-ի հոկտեմբերին, նշել էր, որ Հայաստանը ողջունում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանն ուղղված բոլոր քայլերը և դեմ է դրանց սուբյեկտիվ մեկնաբանման փորձերին»,- ասել է Միրզոյանը։

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Նժդեհը քաղաքական գործիչ է և հերոս, որն ամբողջ կյանքը նվիրել է իր երկրի անկախության և ազատության համար պայքարին։ 20-րդ դարի սկզբում, Բալկանյան պատերազմի ընթացքում, նա թուրքական օկուպացիայի դեմ պայքարել է բուլղարական բանակի շարքերում, իսկ Առաջին համաշխարհայինի տարիներին՝ ռուսական բանակի շարքերում, ինչի համար պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով, արժանացել Գեորգիևյան խաչի։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Գարեգին Նժդեհը բոլոր ուժերը ներդրել է Թուրքիայի ներխուժումը Խորհրդային Հայաստան կանխելու համար։

«Այնպես որ, ևս մեկ անգամ կոչ եմ անում մանրամասն ծանոթանալ պատմական փաստերին և այլևս նման բան թույլ չտալ»,-ընդգծել է Միրզոյանը։

Խոսելով Հայրենական մեծ պատերազմում հայերի ներդրման մասին՝ նա ընդգծել է, որ պատերազմի առաջին իսկ օրերից հայ ժողովուրդը մասնակցել է ֆաշիզմի դեմ պայքարին և կիսել է դրա ողջ ծանրությունը։

Конница VII армянской дружины - Sputnik Արմենիա
Ինչու կապիտան Մոսեսովը չենթարկվեց գեներալ Նազարբեկյանի հրամանին և ինչու նրան միացավ Նժդեհը

«Մեծ Հաղթանակը հասանելի է դարձել նաև ավելի քան 600 հազար հայերի անձնազոհության և արիության շնորհիվ։ Մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ հանուն Հաղթանակի ընկել են Մեծ հայրենականի ռազմաճակատներում։ Այդ թիվն է՛լ ավելի տպավորիչ է, եթե հաշվի առնենք մեր ժողովրդի թվաքանակի և զոհերի հարաբերակցությունը»,-ասել է ՀՀ ԱԺ խոսնակը։

Նա նաև հիշեցրել է, որ ավելի քանի հարյուր հայորդիներ արժանացել են ԽՍՀՄ Հերոսի կոչման, այդ թվում՝ այնպիսի զորավարներ, ինչպիսիք էին մարշալներ Բաղրամյանը, Խուդյակովը (Խանփերյանց), Բաբաջանյանը, Ծովակալ Իսակովը։ Հաղթանակում մեծ ներդրում ունեն հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանները։

«2020թ-ի մայիսի 9-ին նշվում է Մեծ հաղթանակի 75-ամյակը, որը մեր ժողովուրդների պատմական տարեգրության մասն է»,- շեշտել է Միրզոյանը։

Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը կարևորագույն իրադարձություններ էին ամբողջ աշխարհի համար։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկությանը անհամար արհավիրքներ ու տառապանքներ բերեց, տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, Երկրի երեսից ջնջվեցին հարյուրավոր քաղաքներ, հազարավոր բնակավայրեր։ Պատերազմում, որն աննախադեպ էր իր լարվածությամբ և դաժանությամբ, ԽՍՀՄ ժողովուրդները պաշտպանեցին իրենց հայրենիքի ազատությունը։

«Մեր ընդհանուր հաղթանակը նախազգուշացում դարձավ ընդդեմ պատերազմների, ահաբեկչության զանազան ձևերի, ագրեսիվ նացիոնալիզմի, անհատի ազատության և մարդու կյանքի իրավունքի դեմ ուղղված գործողությունների։ Ցանկացած պատերազմ միշտ էլ ողբերգություն է, իսկ միլիոնավոր կյանքեր խլած Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության ամենասոսկալի ու ավերիչ պատերազմն է եղել»,-նկատել է Միրզոյանը։ 

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը կարծում է, որ Հայրենական պատերազը պետք է հանուն արժանապատվության և ազատության պաշտպանության տարբեր ժողովուրդների և ազգությունների միասնական պոռթկման օրինակ ծառայի։ Ժողովուրդն իր հերթին պարտավոր է պահպանել այդ պատերազմի հիշողությունը և վճռականորեն դիմակայի դրա նշանակությունը նսեմացնելու և արդյունքները վերանայելու ցանկացած փորձի։

Մեծ հաղթանակն արժանի է, որ դրանով բազմաթիվ սերունդներ հպարտանան, քանի որ այն բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն էր չարի դեմ։ Այդ հաղթանակի հիշողությունը պետք է միավորի ազգերին՝ ավելի լավ ապագա տանող ճանապարհին, ինչի հույսն ունեին պատերազմի մասնակիցները։ Միջազգային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն, որ ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության և համաձայնության մեջ՝ չբախվելով սարսափին, պատերազմի հրահրմանը, ազգայնամոլությանն ու այլատյացությանը։ 

Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել. հայտարարություն

Եզրափակելով ասելիքը՝ Միրզոյանը կարևորել է Ժամանակակից իրողության մեջ նոր մոտեցումների մշակումը, ինչպես նաև փոխգործակցության և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը՝ հատկապես խաղաղության և անվտանգության ապահովման հարցերում։

Լրահոս
0