00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ

© Sputnik / Aram NersesyanНовый гендиректор компании Ucom Ара Хачатрян
Новый гендиректор компании Ucom Ара Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արա Խաչատրյանը ԱԱԾ է հրավիրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի– Sputnik. Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ վկայի կարգավիճակով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Խաչատրյանների պաշտպանական թիմի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը:

Փաստաբանը հայտնեց նաև, որ մինչ ԱԱԾ հրավիրելը Արա Խաչատրյանի տանը, ավտոմեքենայում և Ucom ընկերությունում խուզարկություններ են անցկացվել:

Логотип бренда Beeline над входом в офис продаж и обслуживания на улице Амиряна - Sputnik Արմենիա
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են

Արա Խաչատրյանը ԱԱԾ է հրավիրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք` մայիսի 3-ին ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր նկատմամբ բոլոր կիրառվող միջոցը որակել է իրենց ընտանիքի ստեղծած «հաջողված բիզնեսները կազմաքանդելու» փորձ:

Նույն օրը ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը նրան նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ապրիլ ամսին լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Ucom–ի գլխավոր գրասենյակում

Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Իմ առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»․ Գուրգեն Խաչատրյան

Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարար էր։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է:

Լրահոս
0