Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3 մլն 820 հազարի սահմանը

© Sputnik / Evgeny Byatov / Անցնել մեդիապահոցЭкспресс-диагностика на антитела к коронавирусу. Архивное фото
Экспресс-диагностика на антитела к коронавирусу. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Covid-19-ի բացահայտված դեպքերի թվերը զգալիորեն փոխվել են, իսկ Չինաստանում ընդամենը երկու նոր դեպք է գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Աշխարհում COVID-19–ով վարակվելու դեպքերն այսօրվա դրությամբ գերազանցել են 3,8 մլն–ը։ Տեղեկությունը հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 102–ով և հասել 2884-ի

Աշխարհում COVID-19–ով ընդհանուր առմամբ վարակվել է 3 մլն 820 հազար 737 մարդ, մահացել է 265 94 վարակակիր, բուժվել` 1 մլն 303 հազար 146 –ը։

Բացահայտված դեպքերով առաջատար են ԱՄՆ-ն (1 միլիոն 263 հազար 197 վարակված), Իսպանիան (253 682), Իտալիան (214 457):

Այս երկրներին հաջորդում են Մեծ Բրիտանիան (201 101 վարակակիր), Ֆրանսիան (174 191), Գերմանիան (168 162), Ռուսաստանը (165 929), Թուրքիան (131 744), Բրազիլիան (126 611)։ Տասնյակի վերջին հորիզոնականում է Իրանը, որտեղ 101 650 դեպք է բացահայտվել։ Չինաստանում COVID-19–ով մեկ օրվա մեջ ընդամենը երկու մարդ է վարակվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 102–ով և հասել 2884-ի

 

Լրահոս
0