Սյունիքի մարզի ջրամբարներից մեկի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

© Sputnik / StringerСлучай самоубийства в Ереване
Случай самоубийства в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
50–ամյա տղամարդն ընկել է Սյունիքի մարզի Շամբ գյուղի «Ղուդիս ձոր» կոչվող տարածքի ժայռից։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզում դժբախտ դեպք է գրանցվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 6-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Շամբ գյուղի ջրամբարի հարակից տարածքում քաղաքացին ընկել է բարձրությունից և մահացել:

Въезд в город Абовян - Sputnik Արմենիա
Վրաերթ Կոտայքի մարզում. տարեց կինը տեղում մահացել է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արայիկ Ս.-ն (ծնված 1970 թ.) ընկել է Շամբ գյուղի «Ղուդիս ձոր» կոչվող տարածքի ժայռից (մոտ 7-8 մետր):

Հաղարծինում երեխան ընկել է ձորը. օգնության են հասել փրկարարները

Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Գրկել է աղջկան ու նետվել. հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները

Լրահոս
0