Վրաստանը Սաակշվիլիի պատճառով Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին

© Sputnik / Stringer /  / Անցնել մեդիապահոցПресс-конференция Михаила Саакашвили во Львове
Пресс-конференция Михаила Саакашвили во Львове - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի արտաքին քաղաքականության վարչության նախագահը մեկնաբանել է Ուկրաինայից դեսպանին հետ կանչելու որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Վրաստանը Կիևից հետ է կանչել դեսպանին՝ Բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում Սաակաշվիլու նշանակման պատճառով: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։

Михаил Саакашвили - Sputnik Արմենիա
Սահակաշվիլին հայ չէ. Վրաստանի նախկին նախագահը ներկայացրել է ԴՆԹ թեստի տվյալները

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել էր Սաակաշվիլու նշանակման հրամանագիր։  Որոշումն ընդունվել էր՝ չնայած Վրաստանի բարձրաստիճան անձանց, այդ թվում ՝ վարչապետ Գեորգի Գախարիայի այն հայտարարությունների, որ իրենց համար անընդունելի է Սաակաշվիլիի նշանակումը Ուկրաինայում ցանկացած պաշտոնում:

«Վրաստանում դատապարտված և հետախուզվող անձին պաշտոնում նշանակելը ռազմավարական գործընկերոջ կողմից հիմք է դարձել Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին հետ կանչելու համար»,-հայտարարել է Զալկալիանին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն առաջարկել է Դենիս Շմիգալի կառավարության կազմում զբաղեցնել բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը։ Ապրիլի 28-ին Ուկրաինայի կառավարությունը Գերագույն Ռադայից հետ է կանչել նրա նշանակումը։

«Կախարդական երեկո էր». Սահակաշվիլին պատմել է Ազնավուրի «վրացական անցյալի» մասին

Վրացական կողմը շատ սուր արձագանքեց իրենց նախկին նախագահի՝ Ուկրաինայում քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին՝ սպառնալով Կիևից հետ կանչել դեսպանին։

Լրահոս
0