00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էդմոն Մարուքյան VS Սասուն Միքայելյան. ԱԺ–ի ծեծկռտուքը մեմերի առիթ է դարձել սոցցանցերում

© Sputnik / Asatur YesayantsВыступление руководителя фракции "Просвещенная Армения" Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգտատերերն առաջարկում են Արարատ Միրզոյանին այսուհետ Հրաչ Մուրադյան կոչել, իսկ Սասուն Միքայելյանի դիմաց ջրի շշի փոխարեն ցայտաղբյուր դնել...

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Թվում է, թե համահայաստանյան կարանտինի պատճառով իրադարձությունները պակասել են, այդուհանդերձ մեր երկրում կյանքն այնքան էլ ձանձրալի չէ։ Իսկ ցանկացած ուշագրավ իրադարձությանը հաջորդում են սոցիալական ցանցերում հայտնվող սրամիտ գրառումները։ Այսօր էլ` ԱԺ–ի օրացույցով «շմայիսի ութին» (բառախաղի հեղինակը Կարեն Ավետիսյանն է), Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ թեժ ծեծկռտուք, որը գրավեց բոլորի ուշադրությունը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ամբիոնի մոտ ելույթ էր ունենում, երբ դահլիճից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը նրան ինչ–որ բան ասաց։ Մարուքյանին դուր չեկավ, որ Միքայելյանն իրեն «հոպար» ասաց, պահանջեց իր հետ նման կերպ չխոսել։ Դրանից հետո Միքայելյանը սպառնաց «ցխել» Մարուքյանին ու վեր կացավ տեղից։ Մարուքյանն էլ նրան ընդառաջ գնաց, ու ծեծկռտուք սկսվեց։ Հաշված վայրկյաններում գրեթե բոլոր պատգամավորները վեր թռան իրենց տեղերից ու մոտեցան «բաժանելու» Մարուքյանին և Միքայելյանին։ Վեճին խառնվեցին նաև կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ԱԺ նախագահն ստիպված եղավ ընդմիջում հայտարարել:

Այս միջադեպի արձագանքը, բնականաբար, չուշացավ սոցցանցերում։ Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` պատգամավորների հանգստանալու անօգուտ կոչերին և ԱԺ նիստը նմանեցնելով «Կիսաբաց լուսամուտների» հաղորդմանը` օգտատեր Հայկ Մկրտչյանը գրել է.

«Արարատ Միրզոյանը կանցնի վերապատրաստման Հրաչ Մուրադյանի մոտ»։

«Գոբլին» հումորային էջը պատգամավորների տեղից վեր թռչելն ու ծեծկռտուքին միանալը համեմատել է բակտերիաների` սննդի նկատմամբ արշավի հետ։

Դավիթ Պեդանյանն էլ գրում է.

«Մի հոգի խփող, հարյուր հոգի բաժանող: Պոլիտեխնիկի օրերը հիշեցի»։

Կարապետ Եղոյանը Գևորգ Էմինի «Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը իմացավ...» բանաստեղծության ոգով գրել է.

«Չռփեց Սասունն, ու ողջ աշխարհը իմացավ...»։

«Քաղաքական հիշողությունը» մեմ է հրապարակել, որում Սասուն Միքայելյանը «հիշեցնում է» Մանվել Գրիգորյանին։

Փաստորեն կարելի է ծեծկռտուքի մեջ գեղեցիկն էլ տեսնել։ Էդիկ Պողոսյանը «ոսկե հատում» է գտել պատգամավորների ծեծի մեջ։

Օգտատերերի ուշադրությունը սևեռվել էր նաև պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` Սասուն Միքայելյանի դիմացից ջրի շիշը փախցնելու վրա։ 2018-ի ապրիլին` «թավշյա հեղափոխության» հավաքների օրերին, Միքայելյանի ջրի շշով հարվածել էր ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանին։

Անժելա Էլիբեգովան գրում է.

«Կլինի՞ Սասուն Միքաելյանի դիմաց ջուրը պուլպուլակով դնեք»։

Շարունակելով թեման` Մանուկ Նիգոյանը հետևյալ եզրակացությանն է եկել.

«Սասուն Միքայելյանը պատմական առաքելություն է ստանձնել` նա շշով ազդարարեց հեղափոխության սկիզբը և շշով ազդարարեց հեղափոխության ավարտը»։

Գևորգ Տեր–Գաբրիելյանն էլ սև հումորով է անդրադարձել իրավիճակին։ Հաշվի առնելով հանրության մեջ ամրացած հայրիշխանական կարծրատիպերը և ամեն ինչում կնոջ մեղքը փնտրելը` նա գրել է.

«Սաղ իրանց կնիկներն են մեղավոր»։

Լրահոս
0