Խաչատուր Քոքոբելյանի որդու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործ է հարուցվել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել զինծառայողի կողմից Խաչատուր Քոքոբելյանի որդու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Տավուշի Աչաջուր գյուղում երեկ երեկոյան տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Սահմանին կրակոցների թիվը նվազել է

«Մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի Իջևան քաղաքի բնակիչ Է.Է.-ն և քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով ևս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում տեղակայված «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում 10-15 րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նրանք հայհոյանքները զուգորդել են այնտեղ գտնվող Վ.Ք.-ի, Ս.Ք.-ի և Յու.Ք.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով, ոտքերով, բահով հարվածներ հասցնելով և մարմնական վնասվածքներ պատճառելով, գույքը վնասելով, սպանության և գույքը ոչնչացնելու սպառնալիքով, ինչպես նաև զենք հանդիսացող ինքնաձիգի գործադրմամբ կրակոց արձակելով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

«Վիզդ կկտրեմ». Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար. տեսանյութ

Shamshyan.com–ն էլ գրում է, որ Վ,Ք.–ն`Վ. Քոքոբելյանը «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատերն է, իսկ Ս. Քոքոբելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին է, ով աշխատում է «Գրին Հաուս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Յու. Քոքոբելյանը սովորում է Երևանի պետական համալսարանում։

Հիշեցնենք, որ Խաչատուր Քոքոբելյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Լրահոս
0