00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խաչիկյան. «Ապօրինի գույքի բռնագանձման օրենքում հակասությունները շատ են»

© Sputnik / Andranik GhazaryanТигран Хачикян
Тигран Хачикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախորդ տարի ընդունված հակակոռուպցիոն ռազմավարության կենսունակությանը և ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին։ 
Խաչիկյան. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում հակասությունները բավական շատ են»

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանի փոխանցմամբ` հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակվեց մինչև նախորդ տարվա կեսերը և գործնականում ավարտին հասցվեց հունիսին։ Ռազմավարությամբ նախատեսվում էր բազմաթիվ իրական, կարևորագույն միջոցառումներ, որոնք միտված էին կառավարության հակակոռուպցիոն ոլորտում ստանձնած հանձնառությունը բերել ինստիտուցիոնալ, բացարձակապես նոր մակարդակի։ 

Сурен Парсян на пресс-конференции (3 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պարսյան. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն անատամ է»

«Ռազմավարության շրջանակում իրացվել են որոշակի միջոցառումներ, որոշներն էլ պարզապես ժամանակի առումով չեն հասցրել իրականացնել։ Այնպես չէ, որ իրականացրածներն էլ ամբողջությամբ համահունչ են ռազմավարական այն նպատակներին և խնդիրներին, որոնք ի սկզբանե ներդրված էին այդ ռազմավարության ակունքներում։ Մենք նախատեսել էինք, օրինակ, հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման ինստիտուցիոնալ հիմքերը, որ պետք է կազմավորվեր հակակոռուպցիոն կոմիտե, որը պետք է լիներ կոռուպցիոն հանցագործությունները քննող միասնական մարմին և որի առկայության պայմաններում չպետք է գործեր ՀՔԾ–ն, մինչդեռ այս պահին առկա նախգծերով բոլորովին այլ, խճողված պատկեր է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Խաչիկյանի կարծիքով՝ հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակներն ու խնդիրներն իրականացվել են խիստ մասնակի, թերի, ավելին` ԱԺ–ն ընդունել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագնձման մասին օրենք, սակայն դրանում առկա ներքին հակասությունները շատ են, որոնք գործնականում առաջացրել են լրջագույն իրավական խնդիրներ, և դրանք առկա են ոչ միայն անհատի իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլև դատախազության հայցերի բավարարման տեսանկյունից։ 

«Ապացուցման բեռի հետ կապված կան շատ վտանգավոր դրույթներ, վտանգավոր այն իմաստով, որ գործնականում անհնարին է դառնում ներկայացված հայցերի բավարարումը։ Այս վարույթը պետք է լիներ շատ կարևոր ու էական խողովակ դատախազության կողմից ներկայացված հայցերի բավարարման կամ դրանց պատշաճ քննության համար ինստիտուցիոնալ հիմքեր ձևավորելու առումով, մինչդեռ սահմանված է, որ գործում է ապօրինի ծագում ունեցող գույքի կանխավարկածը, սակայն դրան զուգահեռ սահմանված է մի այնպիսի դրույթ, որը գործնականում իմաստազրկում է այս կանխավարկածի էությունը և ողջ իմաստը»,– տարակուսեց նախկին փոխնախարարը։ 

Երևանի աղմկահարույց նվիրատվություններն ու Սամսոնյանի օրենսդրական առաջարկը

Խաչիկյանի փոխանցմամբ` իրենք նախատեսել էին նաև, որ շատ մոտ ապագայում պետք է ստեղծվեին հիմքեր հանրային իրավունքի իրավաբանական անձանց իրավական կարգավիճակի հստակեցման մասով, սակայն նրա իրազեկմամբ` մինչև այս պահը այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։ Ըստ նրա` նախատեսված էր, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար պետք է լինեին այնպիսի հիմքեր, որոնցից մեկի համաձայն, օրինակ, որևէ մեկին բարձրաստիճան պաշտոնում նշանակելուց առաջ կոմիտեն պետք է տար խորհրդատվական եզրակացություն այդ անձի բարեվարքության վերաբերյալ։ Այս մասով նույնպես ոչինչ չի արվել։  

Министр юстиции Рустам Бадасян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ապօրինի ձեռք բերված գույքը կբռնագանձվի առանց դատարանի որոշման. կառավարությունն ընդունեց

«Ես կողմնակից եմ այն մոդելին, որը ժամանակին մենք ենք նախորոշել հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ Ըստ այդմ` այս պահի դրությամբ նպատակահարմար չէ ունենալ ունիվերսալ միասնական մեկ մարմին, սակայն դա պետք է լինի հեռակա նպատակ։ Այդ պատճառով էլ ամրագրել էինք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի այս պահի դրությամբ տարանջատված մոդել` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և հակակոռուպցիոն կոմիտե, ընդ որում` վերջինն արդեն իսկ ներառում էր միասնական բաղադրիչ, քանզի պետք է լիներ կոռուպցիոն հանցագործությունները քննող միասնական իրավական մարմին»,– ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Խաչիկյանի համոզմամբ` եթե կատարված փոփոխություննեով պետք է լինի հակակոռուպցիոն կոմիտե և ՀՔԾ, ապա գործնականում ավելի քան իմաստազրկվում է այն մոդելը, որն ի սկզբանե իրենք նախորոշել էին։ 

Հիշեցնենք՝ խորհրդարանն ապրիլի 16-ին ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը:

Ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքերը, բայց հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքերի օրինականությունը:

Լրահոս
0