Ադելի անձնական մարզիչը բացահայտել է, թե հանուն ում է երգչուհին 45 կգ քաշ կորցրել

© AP Photo / John ShearerПевица Адель на церемонии "Оскар" (24 февраля 2013). Лос-Анджелес
Певица Адель на церемонии Оскар (24 февраля 2013). Лос-Анджелес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգչուհու «մետամորֆոզը» ոչ թե ձայնասկվառակի վաճառքները ավելացնելու, հանրային ուշադրությունը գրավելու կամ մոդել դառնալու համար է, այլ հանուն որդու՝ Անջելոյի։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Բրիտանացի երգչուհի Ադելի անձնական մարզիչը՝ Փիթը Գերասիմոն, պատմել է, թե ինչպես է երգչուհուն հաջողվել նիհարել ավելի քան 45 կիլոգրամով:

Грэмми 2017. Певица Адель  - Sputnik Արմենիա
Անճանաչելի դարձած Ադելը երգել է ընկերուհու հարսանիքին. տեսանյութեր

Կարևորը «Գրեմմի» մասին. Ադել, Բեյոնսե և զարդեր Մարիաննա Հարությունյանից

Նրա խոսքով՝ Ադելը նպատակ չի ունեցել դառնալ այնպիսին, որ երիտասարդ աղջիկները կրկնօրինակեն իրեն։ Փիթի խոսքով՝ երգչուհին կյանքում միշտ իր անհատական ռիթմին և իր սահմանած պայմաններին համահունչ է քայլում։ Ադելի համար նիհարելու գլխավոր խթան է դարձել հղիությունից հետո առողջությունը բարելավելու ցանկությունը։

«Երբ ես և Ադելը սկսեցինք մեր «ճանապարհորդությունը», նպատակ չունեինք «սուպեր նիհար» դառնալու։ Ադելի նպատակն առողջ լինելն էր։ Նա փոխեց սնվելու հարցում ունեցած սովորություններն ու սկսեց ֆիզիկական վարժություններ կատարել»,- Instagram-ի իր էջում գրել է Փիթը՝ հավելելով, որ երգչուհու «մետամորֆոզը» ոչ թե ձայնասկվառակի վաճառքները ավելացնելու, հանրային ուշադրությունը գրավելու կամ մոդել դառնալու համար է, այլ հանուն որդու՝ Անջելոյի։ Թիփի խոսքով՝ Ադելը դա արել է իր, իր ընտանիքի համար, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց ստիպելու, որ վատ զգան իրենց արտաքինի համար։

View this post on Instagram

A post shared by Pete Geracimo (@petegeracimo) on

Նշենք, որ օրերս երգչուհի Ադելը Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում պարզապես անճանաչելի էր։ Նա գրավիչ սև կարճ զգեստով էր և չափազանց նիհարած։

View this post on Instagram

A post shared by Adele (@adele) on

Զարմանալի է, բայց լուսանկարը ոչ միանշանակ էր ընդունվել հետևորդների կողմից։ Շատերը քննադատել էին երգչուհուն և մեղադրել «թրենդային» լինելու ձգտման մեջ։

Լրահոս
0