Քոչարյանի դեմ հարուցված քրգործի դատական պրոցեսը քաղաքականացված է. Կարեն Կարապետյան

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян (слева), Анушаван Даниелян (справа) и Хосров Арутюнян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн
Карен Карапетян (слева), Анушаван Даниелян (справа) и Хосров Арутюнян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործի դատական պրոցեսը գրգռված և քաղաքականացված է։ Լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչն է առիթ հանդիսացել, որ նա Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու երաշխավորություն ներկայացնի։
Նա, ի դեպ, քիչ առաջ մասնակցում էր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից։

«Ես իմ միջնորդության մեջ ֆիքսել եմ, թե ինչու եմ նման բան անում։ Տրամաբանությունը պարզ է` ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ «Մարտի 1»-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումները պատասխան ստանան, որպեսզի բաց կողմ չլինի և նստվածք չթողնի։ Գրեթե երկու տարի է, որ դատական պրոցեսը տևում է, և հավանական է` երկար կարող է տևել։ Այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի նրա խափանման միջոցը փոխվի»,–ասաց Կարապետյանը։

Նախկին վարչապետը նշեց` հարգում և գնահատում է Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի ու Հայաստանի անկախության և կայունության գործընթացում։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես ակնկալում էի, որ ինձ մեկ հարց կտայիք». Քոչարյանը` դատավորին

Նրա խոսքով` որևէ մեկը չի ասում` անմեղացրեք մեղավորին, այլ երաշխավորություն ներկայացնելով` իրենք ասում են, որ դատական պրոցեսը կատարեք` Քոչարյանի խափանման միջոցը փոխելով։

«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը հանդես եկան Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով։

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին` ժամը 17։50-ին։

Լրահոս
0