Ռուսաստանում COVID-19-ից մահացությունը 7,4 անգամ քիչ է, քան ամբողջ աշխարհում

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցМедицинский работник в отделении реанимации
Медицинский работник в отделении реанимации - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան սանիտարա-համաճարակաբանական իրավիճակի հարցերով խորհրդակցության ժամանակ նշել է, որ իրենց հաջողվել է նվազեցնել կորոնավիրուսի զարգացման տեմպը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՌԴ-ում սանիտարա-համաճարակաբանական իրավիճակի հարցերով խորհրդակցության ժամանակ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել է, որ Ռուսաստանում COVID-19-ից մահացությունը 7,4 անգամ ավելի քիչ է, քան ամբողջ աշխարհում։

Трансляция обращения президента России В. Путина - Sputnik Արմենիա
ՌԴ–ն աստիճանաբար հանում է սահմանափակումները, բայց չի թուլացնի պայքարը վարակի դեմ․ Պուտին

«Բացի այդ, ես կցանկանայի նշել վարակվածների շրջանում թոքաբորբի տեսակարար կշռի նվազումը 25%-ից մինչև 20,6%, հիվանդանալու ամսաթվից մինչև հոսպիտալացում ընկած ժամանակահատվածի նվազումը` գրեթե 9 անգամ, ինչպես նաև հիվանդության տարածման տեմպի նվազումը։ Այս ամենը թույլ է տվել Ռուսաստանի Դաշնությունում ունենալ բավականին ցածր մահացության ցուցանիշներ՝ 7,4 անգամ քիչ, քան ամբողջ աշխարհում»,-ասել է Գոլիկովան։

Ընդ որում՝ նա նշել է, որ դրաից պետք չէ թուլանալ, այլ հարկավոր է ձգտել նրան, որ այդ ցուցանիշները էլ ավելի նվազեն։

Կարանտինն արդյունավետ չէր, անցնում ենք «շվեդական մոդելի». ի՞նչ է կատարվում Հայաստանում

Լրահոս
0