Արմեն Աշոտյանն արձագանքել է Քննչական կոմիտեի հայտարարությանը

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նախկին նախարարը խոստանում է, որ այն պահից, երբ կհստակեցվի, թե ում նկատմամբ ու ինչ մեղադրանքով է հարուցվել գործը, ինքն ու իր փաստաբանը պատրաստ կլինեն մեկնաբանություն տալ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Կրթության ու գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ Facebook-ում գրառում է արել, որով արձագանքել է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանն այն մասին, որ նախկին նախարարներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով:

«Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը: Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքը, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով»,- գրում է Աշոտյանը:

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրգործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ԿԳ նախկին նախարարն առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: Նախկին նախարարի ինքնությունն ու պաշտոնավարման տարիները հաղորդագրության մեջ նշված չեն:

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց վարչապետներին

Լրահոս
0