Անհայտ անձը կամ անձինք շարքից հանել են Ucom-ի` Արմավիրում գտնվող բջջային կայանը

© Sputnik / Zara MikaЛоготип компании Ucom
Логотип компании Ucom - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ucom ընկերության տնօրենն արդեն իսկ դիմել է իրավապահներին` հանցագործության մասին հաղորդում տալով։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր վաղ առավոտյան պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք շարքից  հանել են Արմավիրում գործող Ucom-ի 4G+ բջջային կապն ապահովող կայաններից մեկը։

Новый гендиректор компании Ucom Ара Хачатрян - Sputnik Արմենիա
Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ

Կտրված են դրա աշխատանքն ապահովող օպտիկական մալուխն ու հարակից լարերը, լրջորեն վնասված են կայանի տարբեր մասերը։ Բջջային կայանը տեղակայված է երկրում գործող մյուս օպերատորների բջջային կայանների անմիջական հարևանությամբ, որոնք անվնաս են մնացել։

«Շարքից հանված է հենց Ucom-ի շարժական կապն ապահովող բջջային կայանը։ Անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի վնաս են պատճառել ընկերությանը և այդ քայլով զրկել Արմավիրում բնակվող մեր բաժանորդներին կապի մեջ մնալու, առցանց կրթվելու և աշխատելու հնարավորությունից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Նրա խոսքով` արդեն իսկ դիմել են իրավապահներին` հանցագործության մասին հաղորդում տալով։ Այժմ նախաքննություն է ընթանում և պարզվում են դեպքի շարժառիթները։

© Photo : UcomԱնհայտ անձը/անձինք շարքից հանել են Արմավիրում գործող Ucom-ի կայաններից մեկը
Անհայտ անձը/անձինք շարքից հանել են Արմավիրում գործող Ucom-ի կայաններից մեկը - Sputnik Արմենիա
1/4
Անհայտ անձը/անձինք շարքից հանել են Արմավիրում գործող Ucom-ի կայաններից մեկը
© Photo : UcomԱնհայտ անձը/անձինք շարքից հանել են Արմավիրում գործող Ucom-ի կայաններից մեկը
Անհայտ անձը/անձինք շարքից հանել են Արմավիրում գործող Ucom-ի կայաններից մեկը - Sputnik Արմենիա
2/4

3/4

4/4

ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Ucom–ի գլխավոր գրասենյակում

Հավելենք, որ բջջային կայանների կառուցման և տեխնիկական սպասարկման թիմն անմիջապես մեկնել է Արմավիր՝ կայանը վերականգնելու և ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու համար։ Ucom ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը ժամանակավոր անհարմարության համար։

Հիշեցնենք` մայիսի 3-ին ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր նկատմամբ բոլոր կիրառվող միջոցը որակել է իրենց ընտանիքի ստեղծած «հաջողված բիզնեսները կազմաքանդելու» փորձ:

Логотип бренда Beeline над входом в офис продаж и обслуживания на улице Амиряна - Sputnik Արմենիա
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են

Նույն օրը ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը նրան նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ապրիլ ամսին լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:
Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Իմ առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»․ Գուրգեն Խաչատրյան

Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարար էր։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է:

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատն անհանգստացած է Ucomի շուրջ ստեղծված իրավիճակով

Լրահոս
0