Հայաստանում կորոնավիրուսից մահացած տղամարդը խրոնիկական հիվանդություններ չի ունեցել

© Sputnik / Asatur YesayantsМедработники в коридоре медицинского центра "Сурб Асвацамайр"
Медработники в коридоре медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեկ օրում արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահանալու մեկ դեպք է գրանցվել։

«Մահացածը 65 տարեկան տղամարդ է, որը չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Եթե այս տեմպերով գնանք, ստիպված կլինենք նորից սահմանափակումներ մտցնել». Փաշինյան

Նշենք, որ մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, առողջացել է 1500 մարդ, մահացածների թիվը հասել է 48-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 34 766 թեստավորում:

Վերջին մեկ օրվա դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած։

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատել է 4,3 միլիոնի սահմանը

 

Լրահոս
0