Կրթության և գիտության նախկին նախարարի դեմ քրգործ է հարուցվել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կապակցությամբ էլ հարուցվել է քրեական գործ` կրթության նախկին նախարարի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի –Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի դեմ քրգործ է հարուցվել։

«Քննչական կոմիտեում քննվող մի քրգործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ԿԳ նախկին նախարարն առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին:

Խաչատուր Քոքոբելյանի որդու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործ է հարուցվել

Роберт Кочарян на судебном заседании по делу 1-го марта (11 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց վարչապետներին

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ դեպքերի վերաբերյալ նախաքննությունը կատարում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, հետագա նախաքննությունը շարունակելու համար քրգործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ 2016-2018–ին ԿԳ նախարար է եղել ՀՅԴ–ական Լևոն Մկրտչյանը, իսկ 2009-2016–ին` ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը։ Դրանից առաջ կարճ ժամանակ` 2008-2009թվականներին կրթության նախարարի պաշտոնին է եղել ՀՅԴ–ական Սպարտակ Սեյրանյանը, որից առաջ` 2006-2008–ին` կրկին Լևոն Մկրտչյանն է եղել նախարար։

Անհայտ անձը կամ անձինք շարքից հանել են Ucom-ի` Արմավիրում գտնվող բջջային կայանը

Լրահոս
0