Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա քրեական գործ է հարուցվել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից պատասխանել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութերի վերաբերյալ հարցմանը:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ Facebook-ում հրապարակված տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՀՔԾ-ից:

Встреча премьер-министра и президента Никола Пашиняна и Армена Саркисяна (4 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գործարք չի եղել. նախագահականը հերքում է Փաշինյանի և Սարգսյանի թաքուն պայմանավորվածությունը

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ մայիսի 2-ին Facebook-ում հրապարակած տեսանյութում Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել հայաստանյան հիմնադրամներից մեկին, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ:

Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզական համակարգի մեջ. Միքայել Մինասյան

Դրանից հետո դատախազությունից հայտնել էին` Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ։

Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով:

Նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ զավեշտ է եղածը, քանի որ տեխնիկական սխալն ապօրինի հարստացում է որակվել։ Պաշտպանը մեղադրանքի անհիմն լինելու հետ կապված իր տեսակետը ներկայացրել է ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությանը։

Ինչու է Միքայել Մինասյանը մերժել Նիկոլ Փաշինյանի առաջարկը. նա անկեղծացել է

Լրահոս
0