Հայաստանում կայծակնային շախմատի մրցաշար կանցկացվի՝ նվիրված մայիսյան հաղթանակներին

© Sputnik / Михаил Мокрушин / Անցնել մեդիապահոցШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մրցաշարին մասնակցող ութ շախմատիստներից մեկը Հայաստանի կանանց հավաքականի անդամ է։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանում մայիսի 15-ին կայծակնային շախմատի մրցաշար կանցկացվի, որին կմասնակցեն 8 երիտասարդ շախմատիստներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Тренер сборной Армении по футболу Размик Григорян на тренировке перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին

Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին

«Մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշարը կանցկացվի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը։ Կմասնակցեն 8 երիտասարդ շախմատիստ՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետն Արմեն Բարսեղյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մրցաշարը կմեկնարկի ժամը 12։00-ին։

Հպարտ էր, որ հայի արյուն ունի․ ինչպես Մանոյանը ԱՄՆ-ում գրավեց մարզական լրագրության աշխարհը

Լրահոս
0