00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցПродавец фастфуда
Продавец фастфуда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կորոնավիրուսի գրանցված առաջին դեպքից հետո ոմանք խստորեն պահպանում են անվտանգության կանոնները, ոմանք հույս ունեն, որ վարակն իրենց կշրջանցի, ոմանք էլ՝ բոլորովին չեն հավատում «թագավարակի» գոյությանը։ Բայց ակնհայտ է՝ COVID-19-ը լիովին փոխել է մարդկանց կյանքը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են, բայց այն առաջվա նման խիստ չի լինի։ Երկրում կաշխատի հաստատությունների և ձեռնարկությունների մեծ մասը, կգործարկվի հասարակական տրանսպորտը։ Թե ինչպես էր ընթանում կյանքն արտակարգ դրության օրերին, ինչպես էին մեր հայրենակիցները դիմադրում սթրեսին, ինչ էին պատվիրում, ուտում և դիտում մարտի 16-ից սկսած՝ պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Туалетная бумага в тележке покупателя в супермаркете Дортмунда - Sputnik Արմենիա
Գյումրեցին արտակարգ պայմաններում էլ է անմիջական առևտուր սիրում, առաքում՝ ոչ

Սերիալները՝ որպես փրկություն

Արտակարգ դրության ժամանակ, ինչպես և սովորական օրերին, Google որոնման համակարգում ամենաշատը սերիալներ են փնտրել։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Սերիալները միշտ էլ պահանջարկ ունեն։ Հիմնականում տեղական ֆիլմեր են փնտրել, բայց ինչ-որ պահի աճեց իսպանական «La casa de papel» սերիալի հանդեպ հետաքրքրությունը։ Փետրվարից սկսած՝ ակտիվորեն փնտրել են նաև կորոնավիրուսի հետ կապված ցանկացած տեղեկություն»,-ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ սերիալների պահանջարկն աճել է ամբողջ աշխարհում։ Դա պամանավորված է նրանով, որ մարդիկ ավելի շատ ազատ ժամանակ ունեն։ Բացի այդ՝ սերիալներն օգնում են ցրվել և մոռանալ խնդիրները։

Ամենափնտրվածներից է նաև համաշխարհային վիճակագրության Worldometers կայքը, որտեղ մարդիկ հետևում են աշխարհում կորոնավիրուսի թարմացված տվյալներին։ Այս շրջանում մեր հայրենակիցներն ակտիվորեն հետևել են նաև պաշտոնական կայքերին, մասնավորապես՝ երբ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներն էր իրականացնում։

«Հարցումները հիմնականում կապված են եղել օգնություն տրամադրելու հետ, սոցիալական ապահովության կայք հաճախ այցելել են աջակցության հայտ լրացնելու համար»,- նշեց Մարտիրոսյանը։

Հիմնական որոնումներում հայտնվել է նաև zoom-ը։ Փորձագետն ավելացրեց, որ պարբերաբար որոնել են նաև օրվա իրադարձությունները, ինչը նույնպես հատուկ է հայ օգտատերերին։ Հաջորդը YouTube-ի լրատվական կոնտենտն է։

Նպարեղենն է օգնո՞ւմ

Արտակարգ դրությունն ազդել է նաև ՀՀ քաղաքացիների սննդային նախասիրությունների վրա․ երկրի խոշոր սուպերմարկետների ներկայացուցիչները հավաստիացրին, որ մարտի 16-ից մինչև այսօր սուպերմարկետներում ամենապահանջված մթերքներն են պահածոներն ու ձավարեղերենը։

««Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը վաճառել է նպարեղենի չորս ամսվա պաշարը (հնդկաձավար, բրինձ, ոսպ և այլն)»,- մեզ հետ զրույցում շեշտեց սուպերմարկետի ներկայացուցիչը։

Ահավոր վիճա՞կ, թե՞ նոր հաճախորդներ. ո՞ր խանութներն են դիմանում կարանտինին

Նա ընդգծեց նաև, որ ամենաքիչը քաղցրավենիք են գնել։ Անգամ ստիպված են եղել ոչնչացնել տուփով կոնֆետների որոշ խմբաքանակ, քանի որ դրանք փչացել են՝ պահեստներում իրենց գնորդին սպասելով։ Եվ դա միանգամայն նորմալ է․ մարդիկ հյուր չեն գնում, նշանակում է՝ ավելի քիչ են սուրճ խմում, հետևաբար քաղցրավենիք էլ չեն գնում։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ևս հաստատեցին՝ արտակարգ դրության օրերին ամենաշատը պահածոներ և նպարեղեն են գնել, մեծ պահանջարկ են ունեցել նաև զուգարանի թուղթը, անձեռոցիկներն ու ախտահանիչները։

Շաուրման ու կարկանդակը օգնական

Երբ արտակարգ դրություն հայտարարվեց միանգամից փակվեցին հանրային սննդի բոլոր օբյեկտները․ մի քանիսը սնանկացան, մյուսները շարունակեցին գործել առաքումով՝ ի հաշիվ առցանց պատվերների։ Այստեղ ևս բնակչության նախասիրություններն ընդհանուր առմամբ տարբեր են եղել։ Օրինակ՝ Yeremyan Projects ընկերության PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մարտի 16-ից մինչ օրս իրենց ռեստորանների ցանցից ամենաշատն ապուրներ են պատվիրել։

Դիմակով կինը՝ լողազգեստների խանութում, կարանտինային միջոցառումների մեղմացումից հետո (11 մայիսի, 2020). Ֆրանսիա - Sputnik Արմենիա
Աշխարհը վերաբացվում է․ ինչ տեսք ունի Եվրոպան կարանտինի մեղմացումից հետո

«Դժվարանում եմ որևէ տեսակ առանձնացնել։ Դդմապուր են պատվիրել, խարչո և այլն»,- նշեց Գևորգյանը։

Պատվերների ցանկում երկրորդ հորիզոնականում կաթնամթերքն է՝ պանրի տեսականի, սերուցք, թթվասեր։ Եռյակը եզրափակում են աղցանները։ Ընդ որում, ըստ Գևորգյանի, այս օրերին նաև շաուրմայի, կարկանդակների և լանգետի մեծ պահանջարկ է գրանցվել։

Ռեստորանների մեկ այլ՝ Margaryan Business Group-ին պատկանող խոշոր ցանցում, որը ևս առաքումներ է իրականացնում, ավելի հաճախ կոլեկտիվ ճաշատեսակներ են պատվիրել։ Ընկերության հանրության հետ կապերի ղեկավար Ելենա Կոժեմյակինայի խոսքով՝ այս ընթացքում ավելի շատ պահանջարկ են ունեցել սթեյքերը, խորովածը, բուրգերները, աղցանները և հոթ-դոգը։

Լրահոս
0