00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
09:13
7 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
13:07
1 ր
Դանիել Ազատյան
Ամերիաբանկի և HSBC-ի գործարքները հնարավորինս թափանցիկ են. Դանիել Ազատյան
13:08
4 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
13:13
7 ր
Արման Թաթոյան
Ադրբեջանի զինծառայողները Ներքին Հանդի դպրոցի անմիջական հարևանությամբ են. Արման Թաթոյան
13:21
3 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
13:25
6 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
13:31
6 ր
Արսեն Հարությունյան
Յուրքանչյուր ոսկե մեդալ շատ դժվարություններ հաղթահարելու արդյունք է․ Արսեն Հարությունյան
13:39
1 ր
Արման Անդրեասյան
Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար․ Արման Անդրեասյան
13:41
1 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
14:08
1 ր
Արամ Սաֆարյան
Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Արամ Սաֆարյան
14:21
8 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ տնտեսական աճի հիմնական բաղադրիչը կարող է դառնալ արտահանումը դեպի ԵԱՏՄ. Թաթուլ Մանասերյան
14:30
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած՝ երկուսից մեկը»․ 5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Կիրո Մանոյան
Արցախի կորուստը ժամանակավոր է. Կիրո Մանոյան
19:06
10 ր
Թաթուլ Մանասերյան
Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի տարածքը. Թաթուլ Մանասերյան
19:23
1 ր
Սերգեյ Կոպիրկին
Հայ և ռուս ժողովուրդների խորքային կապի ավանդույթները պետք է փոխանցել սերունդներին. Սերգեյ Կոպիրկին
19:33
2 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհու մատը խառն է, կամ որտեղի՞ց է ծագել Սան Ֆրանցիսկոյի հանրահայտ «ֆաստ ֆուդը»

CC BY-SA 3.0 / Boereck / Rice-A-RoniПачки американского фастфуда Rcie and Roni
Пачки американского фастфуда Rcie and Roni - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամուսինները տուն են վարձել հայուհուց, որը սովորեցրել է բրնձով փլավ եփել։ Նրանք էլ այդ ուտեստին իտալական բարակ վերմիշել են ավելացրել։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Կալիֆոռնիայում դժվար թե գտնես քառասունն անց մեկին, որ չհիշի Rice-a-Roni-ի գովազդը։ Արագ եփվող այդ ուտեստը, որը հայտնվեց 50-ականների կեսին Սան Ֆրանցիսկոյում ու տարածվեց ամբողջ Ամերիկայում, «ծնվել» է իտալական, կանադական ու հայկական մշակույթների խաչմերուկում։ Ամերիկյան KQED ռադիոկայանը ներկայացրել է ուտեստի պատմությունը։

Լուիզան ու Թոմը հանդիպեցին 1944 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Լուիզան եկել էլ Էդմոնտոնից, Թոմն էլ հոր ու եղբայրների հետ աշխատում էր իր ընտանիքի՝ դի Դոմենիկոյի գործարանում, որտեղ իտալական մակարոն էին արտադրում։

Երբ Թոմն ու Լուիզան ամուսնացան, սկսեցին բնակարան փնտրել։ Այն ժամանակ դա հեշտ գործ չէր․ զինվորները սկսել էին վերադառնալ պատերազմից և փորձում էին ինչ–որ կերպ դասավորել իրենց կյանքը։ Շատերն այլ վայրերից էին գալիս` իմանալով, որ Կալիֆոռնիայում աշխատանք գտնելն ավելի հեշտ է։ Այնպես որ, երբ Լուիզան ու Թոմը ոչ թե բնակարան, այլ սենյակ գտան, անկեղծորեն ուրախացան։ Տանտիրուհին հայուհի Փայլածո Կապտանյանն էր։

Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին

«Թոմը մինչև երեկոյան յոթն աշխատում էր, ու ես երկար ժամանակ մենակ էի լինում, - ասում է Լուիզան, - ընդամենը 18 տարեկան էի, կարգին ճաշ եփել էլ չգիտեի։ Իսկ այդ տարեց հայուհին (այն ժամանակ նա 70 տարեկան էր) մածուն էր պատրաստում, որը մի քանի օր հասունանում էր վառարանի մոտ։ Նույնիսկ չգիտեի, թե դա ինչ է»։

Կապտանյանը Լուիզային սովորեցրեց փախլավա թխել, մի քանի ապուր եփել ու հայկական փլավ պատրաստել, որը նրա գլխավոր ուտեստն էր։ Եթե ձեռքի տակ բրինձ չէր լինում, Թոմի գործարանից վերմիշել էին բերում, որը մանր-մանր կտրատում էին երիտասարդ ամուսիները։

Янина Шатворян - Sputnik Արմենիա
Իսկական «սարսափներ» թույլ սեռի համար, կամ ինչ է սովորեցնում կանանց մոսկվացի հայուհին

Խոհանոցում անցկացրած երկար երեկոների ընթացքում Կապտանյանը պատմում էր սեփական աչքերով տեսած Հայոց ցեղասպանության մասին, պատմում էր` ինչպես է մահացել ամուսինը, ինչպես է կորցրել, իսկ հետո գտել երկու որդիներին, երրորդին Սիրիայում է լույս աշխարհ բերել։ Բայց դրանից առաջ նա սոված, ծարավ, ինքն էլ` հղի, շաբաթներ շարունակ Թուրքիայից Սիրիա է գնացել հազարավոր այլ երեխաների ու կանանց հետ։

Վերամիավորված ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ Կապտանյանը սկսել է դերձակությամբ զբաղվել։ Պատվիրատուներից մեկը եղել է ապագա նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը․ հայուհին վարագույր է կարել Ռուզվելտների նյույորքյան տան համար։

...Լուիզան սկսեց Կապտանյանի բաղադրատոմսով փլավ եփել, երբ Թոմի հետ իրենց սեփական տուն տեղափոխվեցին։ Մի անգամ, երբ բոլորով հավաքվել էին սեղանի շուրջը, Թոմի եղբայրը` Վինսենթը, նայեց ափսեին ու ասաց․ «Սա հիանալի տեսք կունենար տուփի մեջ»։

Նրանք սկսեցին այդ բաղադրատոմսը փորձարկել ընտանեկան գործարանի խոհանոցում։ Երեք-չորս տարի անց ի հայտ եկավ արագ պատրաստման բաղադրատոմսը։

Արդեն 50-ականերին Ամերիկայում տարածվում էր ամեն ինչ արագ ու հեշտ ունենալու ձգտումը։ Rice-A-Roni-ն գրեթե պատրաստի վիճակում էր հայտնվում տուփերում, իսկ պատրաստելու համար նույնիսկ եռացրած ջրի կարիք չկար։ Թոմ դի Դոմենիկոն զրույցներից մեկի ժամանակ ասել է, թե ինչպես են որոշել անվանումը։

«Բրինձն ու մակարոնը միասին դառնում են Rice-A-Roni։ Իհարկե մի փոքր անսովոր է, բայց լավ է հիշվում», -ասել է նա։

Շուտով այդ ապրանքի գովազդը հայտնվեց հեռուստացույցների էկրաններին։ Այն տեսել է նաև Թեդ Կապտանյանը՝ Փայլածոյի թոռը։

Женщина перед зданием Университета Алабамы - Sputnik Արմենիա
Գլենդելի ամենագեղեցիկ փաստաբանը, կամ ինչպես հայուհին իրականացրեց ամերիկյան երազանքը

«Ամեն անգամ, երբ լսում էինք գովազդը, հայրս ասում էր․ «Տատդ է բրնձի բաղադրատոմսը տվել այս մարդկանց։ Այնպես որ ամեն անգամ, երբ այս գովազդը լսում ես, հիշիր նրան»։ Իսկ մենք դժվարությամբ էինք հավատում, որ այսքան տիպիկ ամերիկյան ուտեստում հայկական տարր կա», - ասում է Թեդը։

Լուիզան ու Թոմը տատի բաղադրատոմսը մոտավորապես գիտեն։ Չեն հիշում` նա սունկ կամ ընկույզ ավելացրել է, թե ոչ։ Չի բացառվում, որ այդ բաղադրիչները հետո են ավելացել, երբ փլավը սկսել են եփել դի Դոմենիկոյի ընտանիքում։

Հիմա նրանք այս բաղադրատոմսով են եփում։

7/8 բաժակ երկար բրինձ, 1/8 մանրացրած բարակ վերմիշել, մոտ 50 գրամ կարագ, կես գլուխ սոխ, 60-70 գրամ սունկ, 15-20 գրամ մայրու ընկույզներ։ Արգանակի համար՝ երկուսուկես գդալ ջուր ու հավի արգանակի երկուսուկես խորանարդիկ, կես ճաշի գդալ չորացրած մաղադանոս։

Կարագը տաքացնել մարմանդ կրակի վրա, ավելացնել բրինձն ու վերմիշելը, խառնել այնքան, որ ոսկեգույն դառնան։ Ավելացնել կտրատած սոխը, սունկն ու ընկույզները, շարունակել տապակել մի քանի րոպե։ Ավելացնել արգանակը։ Խառնել, փակել ու 35 րոպե եփել մարմանդ կրակի վրա։ Ոչ մի դեպքում չբացել կափարիչը, թե չէ ջրի մի մասը կգոլորշիանա, ու փլավը փափուկ չի լինի։

Ինչպես հայուհին «նվաճեց» Անտարկտիդան ու իր անունով լիճ ունեցավ

Լրահոս
0